ABNews

Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում

Միջազգային անցուդարձ | 2026/07/24 11:31

Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում

Նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է նոր մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ տասնյակ առևտրային գործընկերների նկատմամբ։ Նախատեսված է 10%-ից մինչև 12,5% չափով հարկեր սահմանել այն 60 առևտրային գործընկերներից կատարվող ներմուծման վրա, որոնց բաժին է ընկնում ամերիկյան ներմուծման 99%-ը։

«Միացյալ Նահանգներում արդեն գրեթե մեկ դար է, ինչ գործում է հարկադիր աշխատանքի միջոցով ստացված ապրանքների ներմուծման արգելքը, և այն խստորեն պահպանվում է. վաղուց ժամանակն է, որ մեր առևտրային գործընկերները հետևեն այս օրինակին»,- հայտարարել է ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը։

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն ուրբաթ օրը՝ ժամը 00:01-ին, ողջ աշխարհում գործող ժամանակավոր 10%-անոց մաքսատուրքերի ժամկետի լրանալուն զուգահեռ։ Թրամփը դիմել էր այդ ժամանակավոր մաքսատուրքերի կիրառմանն այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը փետրվարին չեղարկեց նրա ամենածավալուն ու համարձակ մաքսատուրքերը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը