Ակբա բանկը և «Հանուն մարդկության և բնության» հայկական ասոցիացիան (FPAN) մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2026թ. ծրագիրը։
Ծրագիրը ֆինանսավորվում է Ակբա բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից։
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը՝ տնտեսվարողների համար հնարավորություն ստեղծելով անցնել օրգանական սերտիֆիկացման գործընթաց, ստանալ հավաստագիր և զարգացնել արտադրական և արտահանման կարողությունները։
Մրցույթի շրջանակում ընտրված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները կստանան համակցված ֆինանսական և տեխնիկական աջակցություն։
Ովքե՞ր կարող են դիմել
Օրգանական արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները,
Օրգանական արտադրության անցում նախատեսող տնտեսվարողները։
Ֆինանսական աջակցություն
Օրգանական սերտիֆիկացման համաֆինանսավորում (առավելագույնը՝ մինչև 400,000 ՀՀ դրամ)։
Սերտիֆիկացման ընդհանուր արժեքի մնացած մասը հոգում է շահառուն։
Հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի հունիսի 15-ը ներառյալ։
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին՝ Ակբա բանկի և NABU-ի համագործակցությամբ։
2026 թվականից ծրագրի իրականացումը շարունակվում է «Հանուն մարդկության և բնության» հայկական ասոցիացիայի (FPAN) կողմից՝ Ակբա բանկի հետ համագործակցությամբ։
Ծրագիրն այժմ ներառում է ավելի քան 100 շահառու ամբողջ Հայաստանի տարածքում։
Նախագիծը համապատասխանում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման 17 նպատակներից 4-ին՝
· Զրոյական սով (SDG 2: Zero Hunger)
· Պատասխանատու սպառում և արտադրություն (SDG 12: Responsible Consumption and Production)
· Կյանք ցամաքում (SDG 15: Life on Land)
· Գործընկերություն հանուն նպատակների (SDG 17: Partnerships for the Goals)
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել FPAN-ի գրասենյակ (հեռ.՝ +37493420062, +37444599949) կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

