ABNews

Տաշիրի «Կլիմայական Կամուրջ» հաքաթոնի ամփոփում

Լուրեր | 2026/06/24 16:29

Տաշիրի «Կլիմայական Կամուրջ» հաքաթոնի ամփոփում

Տաշիրի «Կլիմայական Կամուրջ» հաքաթոնը համախմբել էր երիտասարդ մասնագետների և ուսանողների Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից։ Երկօրյա այցը Տաշիր համայնք, ընձեռեց հնարավորություն հաքաթոնին ներկայացվող ծրագրերի համար անհրաժեշտ տեղեկատվություն հավաքագրելու։
20 ուսանող և 4 դասախոս կատարեցին շրջայց Տաշիր գետի երկայնքով, այցելեցին կամուրջը՝ կատարեցին ուսումնասիրություններ և շփվեցին համայնքի բնակիչների հետ։


Հաքաթոնին մասնակցեցին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի՝ հատուկ ընտրված և նախապես վերապատրաստված ուսանողներ, ովքեր ներկայացրեցին իրենց նախագծերը՝ ցուցադրելով հետաքրքիր, ստեղծագործ և գործնական կիրառելի լուծումներ։


Միջոցառման ընթացքում առանձնահատուկ ուշադրության արժանացավ թիմերի ստեղծագործ մոտեցումը ոչ միայն նախագծերի մշակման, այլև թիմային ինքնության ձևավորման հարցում։ Մասնակից խմբերը հանդես էին գալիս յուրօրինակ անուններով՝ ներշնչված հայկական պանիրների անվանումներից, ինչը հաքաթոնին հաղորդել էր յուրահատուկ և ջերմ մթնոլորտ։
Հաքաթոնի արդյունքում հաղթող ճանաչվեց այն թիմը, որի նախագիծը ստացավ առավելագույն գնահատական՝ առանձնանալով իր գաղափարի նորարարությամբ, կիրառելիությամբ և ակնկալվող ազդեցությամբ։


Կազմակերպիչները շնորհավորում են հաղթող թիմին և իրենց խորին շնորհակալությունն են հայտնում բոլոր մասնակիցներին՝ ակտիվ ներգրավվածության, ստեղծարար մտածողության և արդյունավետ թիմային աշխատանքի համար։
Երիտասարդների գաղափարները և ոգևորվածությունը համայնք կբերեն հետաքրքիր փոփոխություններ՝ ուղղված կլիմայական մարտահրավերներին նորարար լուծումների մշակմանը։

*գովազդ

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը