ABNews

Ռուսաստանը երկարաձգել է վառելիքի արտահանման ամբողջական արգելքը

Միջազգային անցուդարձ | 2026/07/31 11:45

Ռուսաստանը երկարաձգել է վառելիքի արտահանման ամբողջական արգելքը

Ռուսաստանի գործադիր իշխանությունը մինչև 2027 թվականի հունվարի 31-ը երկարաձգել է բենզինի արտահանման ամբողջական արգելքը։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի կառավարությունից։

«Կառավարությունը նոր ժամանակավոր արգելք է սահմանել բենզինի, դիզվառելիքի, նավային վառելիքի և գազային յուղերի արտահանման վրա։ Որոշումն ընդունվել է վառելիքի ներքին շուկայում կայուն իրավիճակի պահպանման նպատակով։ Ստորագրված որոշման համաձայն՝ վառելիքի արտահանման ժամանակավոր արգելքը կգործի սույն թվականի օգոստոսի 1-ից մինչև 2027 թվականի հունվարի 31-ը», - ասված է հաղորդագրության մեջ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը