Ամեն նոր տեխնոլոգիայի ետևում հավակնոտ գաղափար է։ Յուրաքանչյուր գաղափարի ետևում՝ դրան հավատացող գիտնական, ինժեներ կամ հետազոտող։ Իսկ երբ այդ բոլոր մարդիկ հավաքվում են մեկ վայրում, ծնվում է հարթակ, որտեղ կարելի է տեսնել, շոշափել, քննարկել ու կանխատեսել ապագան։ Այդպիսի հարթակ դարձավ առաջին անգամ կազմակերպվող RISE Powered by Silicon Mountains 2026-ը՝ մեկտեղելով ավելի քան 40 առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունների, ինժեներական թիմերի և գիտահետազոտական կենտրոնների։
Ցուցահանդեսին զուգահեռ, նույն հարթակում անցկացվեց նաև RISE Forum-ը՝ երեք հիմնական պանելային քննարկմամբ՝ ռազմարդյունաբերության զարգացման մարտահրավերներ, ճարտարագիտությունը՝ որպես տնտեսության շարժիչ ուժ, և կիբեռանվտանգությունը՝ որպես ազգային առաջնահերթություն։
Ֆորումը և միջոցառումը կազմակերպվեց ՏՀՏ գործատուների նախաձեռնությամբ, աջակիցն էր ԲՏԱ նախարարությունը, գործընկերները՝ Յունիքոմփ ընկերությունը և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։
*գովազդ

