ABNews

𝐑𝐈𝐒𝐄 𝐏𝐨𝐰𝐞𝐫𝐞𝐝 𝐛𝐲 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬․ Հայկական մտքից՝ իրական համակարգեր

Լուրեր | 2026/05/20 18:03

𝐑𝐈𝐒𝐄 𝐏𝐨𝐰𝐞𝐫𝐞𝐝 𝐛𝐲 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬․ Հայկական մտքից՝ իրական համակարգեր

Հայկական տեխնոլոգիական միտքը, ինժեներական լուծումներն ու գիտական ներուժը մեկ հարթակում։

Հունիսի 3-ին և 4-ին Երևանում առաջին անգամ կանցկացվի 𝐑𝐈𝐒𝐄 𝐏𝐨𝐰𝐞𝐫𝐞𝐝 𝐛𝐲 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 2026 բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսն ու ֆորումը։


ՏՀՏ գործատուների միությունը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, այս տարի իր արդեն ավանդական Silicon Mountains գագաթնաժողովը ներկայացնում է նոր ձևաչափով՝ միավորելով ցուցահանդեսը, ֆորումը, տեխնոլոգիական ցուցադրություններն ու մասնագիտական քննարկումները։


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երկու օր շարունակ ներկայացվելու են հայկական ընկերությունների, գիտահետազոտական կենտրոնների ու ինժեներական թիմերի նորարարական մշակումները՝ սկսած բարձր տեխնոլոգիական լուծումներից մինչև պաշտպանական համակարգեր։


Հունիսի 3-ին նախատեսված է նաև 𝐑𝐈𝐒𝐄 𝐅𝐨𝐫𝐮𝐦-ը, որտեղ ոլորտի ներկայացուցիչները կքննարկեն կիբեռանվտանգության, պաշտպանական արդյունաբերության և ինժեներական լուծումների հետ կապված արդիական թեմաներ։

*գովազդ

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը