ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի կանխիկ արտարժույթի ներկրման և ստվերային շրջանառության դեպքեր (տեսանյութ)
Լուրեր |
Առանձին դեպքերում քաղաքացիները պարբերաբար ներմուծել են 18-ից մինչև 100 մլն ռուբլու չափով կանխիկ գումարներ։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ուժեղացրել է օդային և ցամաքային սահմաններով Հայաստան տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների վերահսկողությունը՝ ֆինանսական թափանցիկության բարձրացման և իրավախախտումների կանխարգելման նպատակով։
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած միջոցառումների արդյունքում ստացվել են տվյալներ, համաձայն որոնց՝ մի շարք քաղաքացիներ օդային ճանապարհով Հայաստան են տեղափոխել ընդհանուր շուրջ 113 մլն ռուսական ռուբլի կանխիկ միջոցներ։
«Զվարթնոց» օդանավակայանում նշված անձինք արգելանքի են վերցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցանքի հիմնավոր կասկածի հիմքով, ապա տեղափոխվել ՊԵԿ համապատասխան վարչություն, որտեղ ձերբակալվել են։
Օպերատիվ տվյալներով՝ առանձին դեպքերում քաղաքացիները պարբերաբար ներմուծել են 18-ից մինչև 100 մլն ռուբլու չափով կանխիկ գումարներ, որոնք հետագայում տրամադրվել են Երևանում գործող որոշ արտարժույթի փոխանակման կետերի։ Կանխիկ միջոցները փոխանակվել են ԱՄՆ դոլարի՝ առանց անհրաժեշտ փաստաթղթավորման, և հետագայում արտահանվել։
Տեղեկությունները փոխանցվել են ՀՀ կենտրոնական բանկ՝ վարչական պատասխանատվության և հետագա կարգավորման հարցերի քննարկման նպատակով։
Կատարված վերլուծությունների համաձայն՝ առկա են ռիսկեր, որ նման գործարքները կարող են օգտագործվել հարկվող գործունեության ծավալների թաքցման և ստվերային շրջանառության ձևավորման համար։
Գործը գտնվում է ընթացքի մեջ։ Մեղադրվող անձինք համարվում են անմեղ, քանի դեռ նրանց մեղավորությունը չի ապացուցվել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․