Պակիստանը որոշում է կայացրել թույլատրել ապրանքների տարանցումը դեպի Իրան իր տարածքով՝ նպատակ ունենալով ընդլայնել անդրսահմանային առևտուրը։
Express Tribune-ի փոխանցմամբ՝ «Իրանի հետ տարանցիկ առևտրի մասին, 2026» որոշումն արդեն ուժի մեջ է մտել։
Նոր կարգավորումը հնարավորություն է տալիս երրորդ երկրներից ապրանքներ տեղափոխել Պակիստանի տարածքով և հասցնել Իրան։
Նշվում է, որ այս քայլը կարևոր է տարածաշրջանային առևտրի և լոգիստիկ կապերի զարգացման տեսանկյունից։
Որոշման իրականացման համար Պակիստանի կառավարությունը փոփոխություններ է կատարել 1950 թվականի «Իմպորտի և էքսպորտի վերահսկողության մասին» օրենքում՝ ապահովելով անհրաժեշտ իրավական հիմքը։
Պաշտոնյաների խոսքով՝ նոր կարգավորումները վերաբերում են այն ապրանքներին, որոնք արտադրվել են Պակիստանից դուրս և նրա տարածքով տարանցիկ տեղափոխվում են Իրան։
Տարանցիկ հիմնական հանգույցներ են լինելու Գվադար, Կարաչի և Պորտ-Քասիմ նավահանգիստները։
Նախաձեռնությունը կարող է մեծացնել տարածաշրջանի լոգիստիկ հնարավորությունները և հեշտացնել առևտրային հոսքերը։

