2026 թվականի հունիսի 17-ին «Courtyard by Marriott Yerevan» հյուրանոցում տեղի ունեցավ «Office Update Leasing. Որտեղ նորարարական աշխատանքային միջավայրը հանդիպում է ճկուն ֆինանսավորմանը» թեմայով միջոցառումը, որը համատեղ կազմակերպել էին Արմենիան Լիզինգ Քամփնի ՈՒՎԿ ՓԲԸ-ն, Nera Project-ը և Հայաստանի Եվրոպական բիզնես ասոցիացիան (EBA Armenia)։
Նախաձեռնության նպատակն էր մեկ հարթակում ներկայացնել ժամանակակից աշխատանքային միջավայրերի ձևավորման միտումները և լիզինգի միջոցով ֆինանսավորման հնարավորությունները՝ ցույց տալով, թե ինչպես կարող են բիզնեսները համատեղել նորարարական լուծումներն ու ֆինանսական ճկունությունը։
Միջոցառումը բացվեց Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի (EBA Armenia) նախագահ Դիանա Սարումովայի ողջույնի խոսքով։ Նա կարևորեց բիզնես համայնքի, ֆինանսական հատվածի և մասնագիտական կազմակերպությունների միջև համագործակցության դերը՝ ընդգծելով նման հարթակների նշանակությունը փորձի փոխանակման, նոր գործընկերությունների ձևավորման և բիզնեսների զարգացմանն ուղղված արդիական լուծումների տարածման գործում։
Այնուհետև Nera Project-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարգարիտա Նուրիջանյանը ներկայացրեց ժամանակակից գրասենյակային միջավայրերի ձևավորման միտումները, արդյունավետ օֆիսային տարածքներինախագծման սկզբունքները և միջազգային փորձը։ Ներկայացման ընթացքում անդրադարձ կատարվեց այն լուծումներին, որոնք նպաստում են աշխատակիցների արտադրողականության բարձրացմանը, համագործակցության խթանմանը և կազմակերպությունների ընդհանուր արդյունավետության աճին։
«Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը ներկայացրեց լիզինգի միջոցով ֆինանսավորման առանձնահատկություններն ու հնարավորությունները՝ անդրադառնալով գրասենյակային կահույքի, տեխնոլոգիական սարքավորումների, IT ենթակառուցվածքների և այլ հիմնական միջոցների ձեռքբերման գործընթացում լիզինգի կիրառմանը։ Ներկայացման ընթացքում ընդգծվեց, որ լիզինգը բիզնեսներին հնարավորություն է տալիս իրականացնել անհրաժեշտ ներդրումները՝ առանց զգալի միանվագ կապիտալ ծախսերի, պահպանել շրջանառու միջոցների հասանելիությունը, արդյունավետ կառավարել դրամական հոսքերը և չհետաձգել զարգացման համար անհրաժեշտ ներդրումների իրականացումը։
Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև հարց ու պատասխանի մաս, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու ինչպես լիզինգային ֆինանսավորման գործնական կիրառման, այնպես էլ ժամանակակից աշխատանքային միջավայրերի ձևավորման հետ կապված հարցեր։
Միջոցառումն ավարտվեց networking-ով, որը մասնակիցներին հնարավորություն տվեց ծանոթանալ միմյանց գործունեությանը, քննարկել համագործակցության հնարավոր ուղղությունները և փոխանակել մասնագիտական փորձ։
«Office Update Leasing» նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ժամանակակից և արդյունավետ աշխատանքային միջավայրի ձևավորումը բիզնեսի զարգացման կարևոր նախապայման է, իսկ լիզինգը՝ այդ ներդրումների իրականացման ճկուն, հասանելի և արդյունավետ ֆինանսավորման լուծում։
Armenian Leasing Company-ն, Nera Project-ը և EBA Armenia-ն շարունակելու են համատեղ նախաձեռնություններով նպաստել բիզնես միջավայրի զարգացմանը, նորարարական լուծումների կիրառման ընդլայնմանը և լիզինգի՝ որպես բիզնեսի աճին աջակցող ֆինանսավորման գործիքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։
*գովազդ

