Նորվեգիայի թագավոր Հարալդ V թագավորի մահից հետո գահ է բարձրացել նրա որդին՝ Հոկոնը։
Հոկոնը դարձել է Նորվեգիայի չորրորդ թագավորը ժամանակակից պատմության մեջ։
1905 թվականին, Շվեդիայից լիակատար անկախության հռչակումից հետո, երկիրը հանրաքվեով քվեարկեց մապետության օգտին, այլ ոչ թե հանրապետության։
Հոկոնը, ով գահ բարձրացավ իր ընտանիքը ցնցող երկու խոշոր սկանդալների ֆոնին, տարիներ շարունակ պայքարում էր իր կարգավիճակն ընդունելու դեմ։
«Այո, ես արքայական ընտանիքի անդամ էի, բայց չէի ցանկանում խոսել դրա մասին… Դպրոցում դա ինձ մոտ անհանգստություն էր առաջացնում»,-գրել է նա 2023 թվականին լույս տեսած իր «Հոկոն» ինքնակենսագրականում՝ հիշելով 1980-ականների իր դպրոցական տարիները։ Տարիների ընթացքում նա ավելի ու ավելի էր ընտելանում իր դերին՝ 1991 թվականին դառնալով գահաժառանգ արքայազն և իր վրա վերցնելով ավելի ու ավելի շատ արքայական պարտականություններ՝ հոր առողջական վիճակի վատթարացմանը զուգընթաց։


