ABNews

Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են

Միջազգային անցուդարձ | 2026/07/14 15:38

Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են

Իսրայելի և Լիբանանի բանակցությունները սկսվել են Հռոմում ԱՄՆ դեսպանատանը:

Դիվանագիտական առաքելության տարածք առանձին-առանձին մուտք են գործել երկու պատվիրակություններ՝ ավելի քան մեկ տասնյակ մեքենաներից բաղկացած կազմով։ Նրանց ուղեկցել են ոստիկաններ՝ մոտոցիկլետներով և մեքենաներով։

Ուշադրություն է գրավել մեքենաների վրա դիվանագիտական համարանիշների բացակայությունը. բոլոր մեքենաների վրա եղել են իտալական համարանիշներ։

Բանակցությունները կընթանան փակ ռեժիմով և, ինչպես սպասվում է, կշարունակվեն չորեքշաբթի։

Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչները հունիսի վերջին Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել էին հակամարտության կարգավորման շրջանակային համաձայնագիր։ Այն, ի թիվս այլ բաների, նախատեսում է Իսրայելի համար անվտանգության գոտու պահպանումը Լիբանանի հարավում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը