Հայաստանում գործարկվել է LegalWise-ը՝ իրավաբանական փաստաթղթերի առցանց հարթակ, որը հնարավորություն է տալիս անհատներին և բիզնեսներին հաշված րոպեների ընթացքում գտնել և ներբեռնել իրենց անհրաժեշտ պայմանագրերն ու այլ իրավական փաստաթղթերը։
Հարթակի հեղինակների խոսքով՝ LegalWise-ը նպատակ ունի իրավաբանական ծառայություններն ավելի հասանելի դարձնել՝ առաջարկելով մասնագետների կողմից մշակված, օրենսդրական փոփոխություններին համապատասխան և պարբերաբար թարմացվող փաստաթղթեր։ Օգտատերերը կարող են ոչ միայն ներբեռնել պայմանագրերը, այլև ծանոթանալ դրանց կիրառման կարգին, հնարավոր ռիսկերին և գործնական խորհուրդներին։
Նախագիծը միավորում է Andersen Legal-ի իրավաբանական փորձն ու ժամանակակից թվային լուծումները՝ նպաստելով նաև իրավագիտակցության և իրավական մշակույթի զարգացմանը Հայաստանում։

