Կոնվերս Բանկը TOON EXPO ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով։
Նոյեմբերի 13-15-ը՝ ցուցահանդեսի երեք օրերի ընթացքում, այցելուները հնարավորություն կունենան օգտվելու արտոնյալ պայմաններից՝ բնակարան ձեռք բերելու, կառուցապատելու կամ վերանորոգելու համար։
Առաջարկը ներառում է արտոնյալ տոկոսադրույքներ, իսկ որոշ դեպքերում՝ նաև առանց կանխավճարի ֆինանսավորման հնարավորություն։ Հատուկ առաջարկներից կարող են օգտվել ինչպես Հայաստանի ռեզիդենտները, այնպես էլ ոչ ռեզիդենտները։


