Կհամաֆինանսավորվեն 11 սուբվենցիոն ծրագրեր․ որ մարզերն են ներառված
Լուրեր |
Աշխատանքները կիրականացվեն փուլերով։
Կառավարությունը մարտի 26-ի նիստում ընդունել է համայնքային սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման հերթական որոշումը։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ներկայացմամբ՝ նախատեսվում է համաֆինանսավորել 11 համայնքների 11 ծրագիր։ Դրանցից 2-ը Արագածոտնի մարզում են, 1-ը՝ Արարատի, 2-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Գեղարքունիքի, 1-ը՝ Սյունիքի և 3-ը՝ Տավուշի մարզերում։
Ծրագրերի համաֆինանսավորումը կազմում է շուրջ 1 մլրդ 100 մլն դրամ։ Այս որոշմամբ 2026 թվականին պետական բյուջեից համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր ծավալը կհասնի 3 մլրդ 57 մլն դրամի։
Ծրագրերը ներառում են մի շարք ենթակառուցվածքային և սոցիալական ուղղություններ՝
- արևային ֆոտովոլտային 7 կայանի տեղադրում (ընդհանուր՝ 353.1 կՎտ հզորությամբ),
- շենքերի տանիքների վերանորոգում,
- ճանապարհների ասֆալտապատում,
- խաղահրապարակների կառուցում,
- մանկապարտեզների վերանորոգում,
- արտաքին լուսավորության անցկացում,
- ոռոգման համակարգերի արդիականացում,
- վերելակների փոխարինում և այլ աշխատանքներ։
Նախատեսվում է նաև Արագածոտնի մարզպետի աշխատակազմի վարչական շենքի վերանորոգման նախագծման աշխատանքների իրականացում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շենքը գտնվում է վատ վիճակում և դրա բարելավումը կարևոր խնդիր է պետության համար։
Նախարար Խուդաթյանի խոսքով՝ աշխատանքները կիրականացվեն փուլերով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․