ABNews

Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով զոհվել է 12 մարդ

Միջազգային անցուդարձ | 2026/07/10 12:01

Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով զոհվել է 12 մարդ

Առնվազն 12 մարդ է զոհվել անտառային հրդեհի հետևանքով, որը բռնկվել է հուլիսի 9-ին Իսպանիայի Ալմերիա նահանգում։ Այս մասին հայտնել է El País թերթը՝ հղում կատարելով Անդալուզիա ինքնավար համայնքի իշխանություններին։

Պարբերականի տեղեկություններով՝ ավտոմայրուղու մոտ ընկել է էլեկտրական մալուխ, ինչը, ենթադրաբար, հանգեցրել է հրդեհի բռնկման։ Շուտով կրակը տարածվել է մոտակա անտառային զանգվածում։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է շուրջ 300 մարդ, այդ թվում՝ արտակարգ ծառայությունների աշխատակիցներ և արտակարգ իրավիճակների ստորաբաժանման զինծառայողներ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը