ABNews

Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության ավարտի շուրջ բանակցությունները փակուղում են. Եգիպտոսի ԱԳՆ

Միջազգային անցուդարձ | 2026/08/26 13:18

Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության ավարտի շուրջ բանակցությունները փակուղում են. Եգիպտոսի ԱԳՆ

Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության ավարտի շուրջ բանակցություններն այս պահին փակուղում են։ Այդպիսի կարծիք է հայտնել Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդել Աթին:

«Խնդիրը կա, և, ինչպես գիտեք, այս պահին ոչ խաղաղություն կա, ոչ պատերազմ»,- ասել է նա էմիրաթական The National թերթին տված հարցազրույցում։ Դիվանագիտական գերատեսչության ղեկավարն հավելել է, որ իրավիճակը փակուղային տեսք ունի։

Նախարարը նաև ընդգծել է, որ Եգիպտոսը շարունակում է կապեր պահպանել իրանական կողմի հետ և հանդես է գալիս հակամարտության շուտափույթ ավարտի օգտին՝ հիմնված այնպիսի համաձայնագրի վրա, որը կներառի կետեր միջուկային ծրագրի, ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման, Հորմուզի նեղուցի բացման և հրադադարի մասին։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը