Իրանը փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանում Իսրայելի իրականացված ավիահարվածների։ Իսրայելն անցած գիշեր ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավում, զոհվել է առնվազն 15 մարդ, հայտնում են լիբանանյան ԶԼՄ-ները։
ՑԱԽԱԼ-ն իր հերթին հայտարարել է, որ բանակը հարվածներ է հասցրել «Հզբոլլահի» կողմից իբր հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ: ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յեհիել Լեյտերն այս կապակցությամբ հայտարարել է, որ հրադադարը կպահպանվի, եթե «Հզբոլլահը» չխախտի այն:
Մինչդեռ Reuters-ը գրում է, որ Իսրայելը ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում Լիբանանի հարավում իր ռազմական ներկայությունը պահպանելու համար և հրաժարվում է դուրս բերել զորքերը:
ABNews
Իրանը փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանում Իսրայելի իրականացված ավիահարվածների
Միջազգային անցուդարձ | 2026/06/19 16:41

Տարածել
Կարդացեք նաեւ

Միջազգային անցուդարձ | 2026/11/06 16:32
Մարկ Ռյուտեն անդրադարձել է Ռուսաստանից ԵՄ հեղուկացված գազի գնումներին
Եվրոպական միությունը Ռուսաստանից հեղուկացված բնական գազ (ՀԲԳ/LNG) է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ը՝ դիզելային վառելիք։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հոլանդական Pauw & De Wit ծրագրին տված հարցազրույցում (մեջբերումը՝ Bloomberg-ի)։Ինչու է դա կարևոր. Հայտարարությունը հնչում է Վաշինգտոնի և Մոսկվայի միջև դիզելային վառելիքի վերաբերյալ վերջին գործարքի ֆոնին, որը խ...

Միջազգային անցուդարձ | 2026/11/06 16:30
Ադրբեջանն ու Ուկրաինան ընդունել են տնտեսական համագործակցության գործողությունների ծրագիր
Ադրբեջանը և Ուկրաինան ընդունել են տնտեսական համագործակցության զարգացման առաջիկա ժամանակահատվածի գործողությունների ծրագիր։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փյարվիզ Շահբազովը։Ինչու է դա կարևոր. Ուկրաինական Ուժգորոդ քաղաքում տեղի է ունեցել ադրբեջանա-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը, որին մասնակցել են Շահբազովը և Ուկրաինայի առաջին փոխվարչապետ,...

Միջազգային անցուդարձ | 2026/11/05 18:21
Համազգային գործադուլներ Ֆրանսիայում. փակվել է Էյֆելյան աշտարակը
Ֆրանսիայում կենսապահովման ծախսերի ավելացման, հանրային ծառայությունների ու կրթության որակի դեմ կազմակերպված համազգային գործադուլների և բողոքի ցույցերի պատճառով փակվել է Էյֆելյան աշտարակը։ Ինչպես հաղորդում է France 24-ը, շարժումը սկիզբ է առել ավագ դպրոցների աշակերտների ցույցերից, որոնց աջակցել են ուսանողները, ուսուցիչներն ու խոշոր արհմիությունները։Ինչու է դա կարևոր. Սոցիալական լարվածությունն հասել է...

Միջազգային անցուդարձ | 2026/11/05 18:19
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի»՝ Մեծ Բրիտանիայի ամենամեծ խանութը
Լոնդոնի հայտնի Օքսֆորդ փողոցում (Oxford Street) պաշտոնապես բացվել է «Հարրի Փոթերի» կախարդական աշխարհին նվիրված Մեծ Բրիտանիայի ամենամեծ խանութը։ Այն զբաղեցնում է 1,951 քառակուսի մետր տարածք, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է Քինգս Քրոս (King's Cross) կայարանի հայտնի խանութի մակերեսը։Ինչու է դա կարևոր. Նորաբաց խանութը դարձել է «Հարրի Փոթերի» երկրպագուների համար ամենախոշոր թեմատիկ կենտրոնը Մե...

