ABNews

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Գործընկերային նյութեր | 2026/11/02 22:08

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թվականի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնայինանժամկետ պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․

ISIN - AMANLBBM9ER1

• Թողարկման ծավալը – 30 մլն դոլար

• Մեկ պարտատոմսի անվանական արժեք – 1000 դոլար

• Ձեռքբերման նվազագույն քանակ – 10 հատ

• Արժեկտրոնային եկամտաբերությունը – առաջին 36 ամիսների համար՝ 8.25% ֆիքսված տարեկան եկամտաբերություն։ Այնուհետև՝ (SOFR + 4.35%), բայց ոչ պակաս, քան 6.25% և ոչ ավելի, քան 9.25%

• Մարման ժամկետը – անժամկետ

• Արժեկտրոնի վճարման պարբերականությունը – կիսամյակային

• Թողարկման/տեղաբաշխման սկիզբ – 02 նոյեմբերի2026

• Տեղաբաշխման ավարտ – 30 դեկտեմբերի 2026

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում և ունենալու են շուկա ստեղծող (Market-maker):

Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում դրանք ձեռք բերելուց անմիջապես հետո․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը՝ պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնիվճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։

Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք տեսնել՝ անցնելով հղումով։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 14 հոկտեմբերի 2026թ. թիվ 1/408 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրին, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:

​ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

​www.idbank.am | 010-59-33-33

 *գովազդ

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը