Ինչպես առանց բնակարանը վաճառելու եկամուտ ստանալ․ նոր կարգավորում՝ թոշակառուների համար
Լուրեր |
Այս մեխանիզմի կիրառմամբ գույքի սեփականատերը կարող է բանկի հետ պայմանագիր կնքել։
ՀՀ կառավարությունը ապրիլի 2-ի նիստում հավանություն է տվել երկու օրենսդրական նախաձեռնության՝ հետադարձ հիփոթեքի և ամուսնու բացառիկ սեփականության ինստիտուտների ներդրման վերաբերյալ։
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ներկայացմամբ՝ հետադարձ հիփոթեքը հնարավորություն կտա թոշակառուներին իրենց անշարժ գույքի դիմաց ստանալ լրացուցիչ եկամուտ՝ առանց այն վաճառելու և բնակության իրավունքը կորցնելու։
Այս մեխանիզմի կիրառմամբ գույքի սեփականատերը կարող է բանկի հետ պայմանագիր կնքել՝ պահպանելով սեփականության իրավունքը և բնակվելու հնարավորությունը, իսկ բանկը կվճարի ամսական գումարներ։
Մեխանիզմը նախատեսում է, որ գույքը վերջնականապես փոխանցվում է բանկին միայն սեփականատերերի մահից հետո, իսկ ժառանգները կարող են այն հետգնել սահմանված պայմաններով։
Երկրորդ նախաձեռնությունը վերաբերում է ամուսնու բացառիկ սեփականության ինստիտուտին։ Այն հնարավորություն կտա, որ ամուսինները ընտրեն սեփականության այնպիսի ձև, որի դեպքում մեկ ամուսնու մահից հետո գույքը ամբողջությամբ կմնա կենդանի մնացած ամուսնուն՝ առանց համասեփականության ձևավորման ժառանգների հետ։
Ժառանգության իրավունքը կգործի միայն երկրորդ ամուսնու մահից հետո։
Կարգավորումները նպատակ ունեն ապահովել թոշակառուների ֆինանսական հնարավորությունների ընդլայնումը և պարզեցնել գույքային հարաբերությունները ընտանիքում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․