ABNews

Ինչպե՞ս եվրոպական ռեկորդային շոգը հարստացրեց չինական բրենդներին

Միջազգային անցուդարձ | 2026/07/06 16:40

Ինչպե՞ս եվրոպական ռեկորդային շոգը հարստացրեց չինական բրենդներին

2026 թվականի հունիսի վերջին Եվրոպայում գրանցված անոմալ բարձր ջերմաստիճանը հանգեցրել է չինական արտադրության շարժական օդորակիչների իրացման ծավալների կտրուկ մեծացմանը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն՝ կենցաղային տեխնիկայի չինական խոշորագույն արտադրողներից մեկի՝ Midea-ի վաճառքը Եվրոպայում երկրորդ եռամսյակի արդյունքներով կարող է աճել 20%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Համանման աճի ցուցանիշներ է ակնկալում նաև մեկ այլ խոշոր չինական բրենդ՝ Haier Smart Home-ը։

Շուկայի առանձնահատկությունները և սահմանափակումները Եվրոպայում

Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) տվյալներով՝ ներկայումս օդորակիչներով ապահովված են եվրոպական տնային տնտեսությունների ընդամենը մոտ 20%-ը, ինչը լրացուցիչ պոտենցիալ է ստեղծում շարժական սարքավորումների վաճառքի հետագա ընդլայնման համար։ Շարժական մոդելների նման բարձր պահանջարկը Bloomberg-ը պայմանավորում է նաև եվրոպական շարք մը երկրներում գործող օրենսդրական սահմանափակումներով, որոնք արգելում կամ դժվարացնում են բնակելի շենքերի ճակատային մասերում մեծածավալ ստացիոնար օդորակիչների տեղադրումը։

Ներքին շուկայի մարտահրավերները

Չնայած եվրոպական արտահանման հաջողություններին՝ փորձագետները նշում են, որ արտաքին պահանջարկի աճը չի կարողանա լիովին փոխհատուցել Չինաստանի ներքին շուկայում գրանցվող անկումը։ Չինական աղբյուրները շարունակում են մնալ արտադրողների եկամուտների հիմնական հենասյունը, սակայն տեղական ընկերությունները ներկայումս բախվում են թույլ ներքին պահանջարկի, պետական սուբսիդիաների կրճատման և հումքի համաշխարհային թանկացման հետ։

Համատեքստ. 2026 թվականի հունիսին Եվրոպայում արձանագրվել է անոմալ շոգի հերթական ալիքը, որտեղ ջերմաստիճանը գերազանցել է 30-40 աստիճանի սահմանագիծը։ Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսյան ջերմաստիճանի պատմական ռեկորդ, իսկ Իսպանիայում և Ֆրանսիայում հունիսի 23-ն ու 24-ը դարձել են դիտարկումների ամբողջ պատմության ամենաշոգ օրերը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը