ABNews

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը վաղաժամկետ կավարտեն համատեղ զnրավարժnւթյունները

Միջազգային անցուդարձ | 2026/08/19 11:15

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը վաղաժամկետ կավարտեն համատեղ զnրավարժnւթյունները

Հարավային Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի զինված ուժերը Ulchi Freedom Shield համատեղ զորավարժությունները կավարտեն նախատեսվածից շուտ՝ օգոստոսի 21-ին: Այս մասին հայտնել են ՀՀ ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեից:

Ulchi Freedom Shield-ը պետք է անցկացվեր օգոստոսի 17-ից 27-ը։

«Ամերիկյան կողմի առաջարկով Հարավային Կորեան և ԱՄՆ-ը որոշել են շտկել զորավարժությունների ժամկետն ու մասշըաբը։ Ulchi Freedom Shield-ի ընթացիկ զորավարժությունները տեղի կունենան օգոստոսի 17-ից 21-ը»,- ասված է հայտարարության մեջ։

Ulchi Freedom Shield-ը ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի անցկացրած երկու խոշորագույն զորավարժություններից մեկն է։ Կորեայի Հանրապետությունը նախատեսում էր դրանց ներգրավել 18,000 մարդ։

«Երկրորդ՝ որոշվել է մասնակիորեն կրճատել համատեղ դաշտային զորավարժությունները, Հարավային Կորեան և ԱՄՆ-ը պայմանավորվում են մանրամասների շուրջ»,- նշել են կոմիտեում։

Նշենք, որ մայիսի 16-ին Թրամփը հիշեցրել է Կիմ Չեն Ընի հետ իր շատ լավ հարաբերությունների մասին և դժգոհություն հայտնել այն կապակցությամբ, որ Միացյալ Նահանգներն արդեն վաղուց համաձայնել են մասնակցել Հարավային Կորեայի հետ համատեղ զինվորական զորավարժություններին։

ԱՄՆ նախագահը Truth Social-ում նշել է, որ այս զորավարժությունների ծախսերի մեծ մասը հոգում է ԱՄՆ-ը, և դրանք լիովին անհամապատասխան և թշնամական ազդանշան են տալիս մի երկրի, որը Դոնալդ Թրամփի նախագահության օրոք սպառնալիք չի ներկայացրել և հարգանք է ցուցաբերել։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը