ABNews

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց

Միջազգային անցուդարձ | 2026/07/15 11:37

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը հայտարարել են, որ Քուվեյթի Մինա-Աբդալլա շրջանում ԱՄՆ Զինված ուժերի թիկունքային ապահովման և աջակցության կենտրոնը ենթարկվել է հրթիռային հարվածի և ոչնչացվել է։ Այս մասին հայտնել է Fars գործակալությունը։

Համաձայն ԻՀՊԿ-ի հայտարարության՝ Հորմուզի նեղուցը փակ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել Իրանի դեմ թշնամական գործողություններ կատարելը։

Ավելի վաղ հաղորդվել էր Իրանի կողմից Բահրեյնում, Հորդանանում և Քուվեյթում թիրախների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին։

ԻՀՊԿ-ն նաև պնդում է, որ Բահրեյնում գտնվող ԱՄՆ 5-րդ նավատորմի բազայի վառելիքի պահեստները նույնպես ոչնչացված են։

Ըստ տեղեկատվության՝ ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել կառավարման և հրամանատարական կենտրոնին, պահեստամասերի և ռազմական տեխնիկայի խոշոր պահեստներին, ինչպես նաև բազայի վառելիքի պահեստներին։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ զինվորականները ավարտել են Իրանի ուղղությամբ հարվածների հերթական շարքը և հարձակման ընթացքում խոցվել են տասնյակ թիրախներ։

«CENTCOM-ը ավարտել է Իրանի դեմ հարվածների լրացուցիչ փուլը հուլիսի 14-ին՝ ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով ժամը 22:00-ին [Մոսկվայի ժամանակով 05:00-ին, հուլիսի 15-ին]՝ խոցելով տասնյակ թիրախներ Հորմուզի նեղուցի և Իրանի առափնյա շրջանների մոտ», - ասված է հրամանատարության հաղորդագրության մեջ։

ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը նաև հայտնել է, որ հարձակումը տևել է յոթ ժամ։

«Յոթժամյա ալիքի ընթացքում ամերիկյան կործանիչները, անօդաչու թռչող սարքերը և նավերը բարձր ճշգրտության զինամթերքի օգնությամբ հարվածներ են հասցրել իրանական հրթիռների և դրոնների տեղակայման վայրերին, ռազմածովային ուժերի միջոցներին, ափային պաշտպանության համակարգերին», - հայտնել է հրամանատարությունը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը