Գերմանիայի կառավարությունը նախատեսում է հատկացնել մինչև 1.5 մլրդ եվրո՝ 2.3 մլրդ խորանարդ մետր (խմ) ծավալով բնական գազի ազգային ռազմավարական պահուստ ձևավորելու համար։ Այս մասին, հղում անելով իր սեփական աղբյուրներին, հայտնում է Reuters գործակալությունը։
Պաշտպանություն դիվերսիաներից և շուկայական ցնցումներից
Ծրագրի մշակմամբ զբաղվում է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը։ Նոր ռազմավարական պահուստի հիմնական նպատակն է ապահովել երկրի էներգամատակարարման անխափանությունը ճգնաժամային իրավիճակներում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներում հնարավոր դիվերսիաներին կամ համաշխարհային շուկայում գազի կտրուկ դեֆիցիտին (պակասին)։
Գործակալության տվյալներով՝ կառավարական նախագիծը կարող է վերջնականապես համաձայնեցվել արդեն մինչև սույն թվականի օգոստոսի կեսերը։
Ծավալները և սպասարկման արժեքը
Նախատեսվող 2.3 մլրդ խմ գազի պաշարը հավասար է Գերմանիայի բոլոր առկա գազապահեստարանների ընդհանուր տարողության մոտավորապես 10%-ին։
Ծրագրի ֆինանսական կողմը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.
Գնում և կուտակում (2027-2028 թթ.). 1.2-ից մինչև 1.5 մլրդ եվրո:
Տարեկան սպասարկման ծախսեր. 150-180 մլն եվրո:

