Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2026-ն արդեն գրանցել է հաճախելիության պատմական ռեկորդ, թեև անցկացվել է խաղերի միայն մոտ մեկ երրորդը. հայտնում է Sky News-ը։ Ըստ տվյալների՝ 36 խաղից հետո հանդիսատեսի ընդհանուր թիվը հասել է 2 307 947-ի։
Միջին հաշվով յուրաքանչյուր խաղին ներկա է եղել շուրջ 64 110 հանդիսատես, իսկ մարզադաշտերի զբաղվածությունը կազմել է 99,54%։ Աշխարհի առաջնությունը մեկնարկել է հունիսի 11-ին և կշարունակվի մինչև հուլիսի 19-ը։ Մրցաշարն անցկացվում է երեք երկրում՝ ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։ Գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է, որը 2022 թվականի եզրափակիչում հաղթել էր Ֆրանսիային։ 2026 թվականի առաջնությունը նաև առաջինն է, որն անցկացվում է ընդլայնված ձևաչափով՝ 48 ազգային հավաքականի մասնակցությամբ։

