Գերմանիայի կառավարության աջակցությամբ իրականացվող PROGRESS ծրագրի նախաձեռնությամբ ագրոբիզնեսի մասնագետներն ու ֆերմերները ուսումնական այցով Կոտայքի մարզում էին՝ ծանոթանալու կլիմայախելամիտ գյուղատնտեսական լուծումներին։ Զորավանի ինտենսիվ այգում ներկայացվեցին եղանակային կայանի և թվային թակարդների կիրառման հնարավորությունները, որոնք օգնում են ժամանակին բացահայտել վնասատուների տարածման ու բերքին սպառնացող վտանգները։

Այցի երկրորդ կանգառը Զովունիի «Մեղրի ֆրութս» արտադրամասն էր, որտեղ մասնակիցները ծանոթացան մրգերի պահպանման, չորացման և վերամշակման գործընթացներին։ PROGRESS ծրագիրը Հայաստանում իրականացնում է կլիմայախելամիտ և կայուն գյուղատնտեսությանը ուղղված ցուցադրական ծրագրեր, որոնք իրականացվում են GIZ-ի, REC Կովկասի և ICARE հիմնադրամի կողմից։ Նախաձեռնության նպատակն է տարածել գործնական լուծումներ, որոնք կօգնեն նվազեցնել բերքի կորուստները, պահպանել արտադրանքի որակն ու արդյունավետ օգտագործել ռեսուրսները՝ այգուց մինչև պատրաստի արտադրանք։

*գովազդ


