Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ներկայացուցիչները Բուլղարիայի Վառնա նավահանգստային քաղաք այցի ընթացքում հանդես են եկել կոչով՝ ավելացնելու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետևանքները կրող երկրների ֆինանսավորումը։ Այս մասին հայտնում է Rapporteur-ը։ Եվրախորհրդարանի լեհ պատգամավոր Յացեկ Պրոտասը հայտնել է, որ Եվրամիության 2028–2034 թվականների բյուջեի շրջանակում Բուլղարիայից մինչև Ֆինլանդիա ընկած ինը երկիր կարող են ստանալ մինչև 10% հավելյալ ֆինանսավորում։
Ինչու է դա կարևոր. Պատվիրակության այցը տեղի է ունեցել Սև ծովում անվտանգության իրավիճակի սրման ֆոնին. չորեքշաբթի օրը անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարձակման հետևանքով Բուլղարիայի սևծովյան ափերի մոտ բեռնարկղային նավ է խորտակվել։ Եվրախորհրադարանականները նախազգուշացնում են Սև ծովում նավագնացությանն ու անվտանգությանը սպառնացող աճող վտանգների մասին, ինչը պահանջում է ԵՄ-ի կողմից անհապաղ լրացուցիչ աջակցություն տարածաշրջանի պետություններին։
Հայտարարության առանցքային մանրամասները.
Աջակցության ծավալները. ԵՄ 2028–2034թթ. բյուջեի շրջանակում մինչև 10% հավելյալ ֆինանսավորում Ռուսաստանին սահմանակից և պատերազմից տուժած 9 երկրների համար (Բուլղարիայից մինչև Ֆինլանդիա)։
Անվտանգային միջադեպ. Բուլղարիայի ափերի մոտ ԱԹՍ հարձակման հետևանքով բեռնարկղային նավի խորտակումը ընդգծել է նավագնացության խոցելիությունը Սև ծովում։
ԵՄ արձագանքը. Սևծովյան տարածաշրջանի անվտանգության վատթարացումը դիտարկվում է որպես ամբողջ Եվրոպական միության համար առաջնահերթ ֆինանսական ու անվտանգային մարտահրավեր։


