ABNews

Եվրամիությունը բռնագրավված ռուսական ակտիվներից ևս 1,4 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային

Միջազգային անցուդարձ | 2026/08/05 15:12

Եվրամիությունը բռնագրավված ռուսական ակտիվներից ևս 1,4 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային

Մենք նորից ականատես եղանք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի իրականացրած սարսափելի դաժանություններին։ Այս մասին սոցցանցերում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած վնասի համար։ Եվ մենք օգտագործում ենք բռնագրավված ռուսական ակտիվներից ստացված միջոցները՝ դա ապահովելու համար։

Այդ գումարից ևս 1,4 միլիարդ եվրո գումար կտրամադրենք Ուկրաինային։ Ռուսաստանի դեմ պատերազմի ընթացքում այդ գումարը կօգնի Ուկրաինային»,- գրել է նա։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը