ABNews

Եվրահանձնաժողովը սեպտեմբերին կներկայացնի ԵՄ ընդլայնման քաղաքականության բարեփոխումը

Միջազգային անցուդարձ | 2026/08/28 14:05

Եվրահանձնաժողովը սեպտեմբերին կներկայացնի ԵՄ ընդլայնման քաղաքականության բարեփոխումը

Եվրահանձնաժողովը մշակել է և սեպտեմբերին կներկայացնի Եվրամիության ընդլայնման քաղաքականության լայնածավալ բարեփոխում, որը ներառում է անդամ պետությունների վետոյի իրավունքի վերացումը Եվրամիություն նոր պետություններ ընդունելու հարցում։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։

«Եվրահանձնաժողովը պատրաստվում է ԵՄ ընդլայնման գործընթացի խորքային բարեփոխմանը։ Այն սեպտեմբերի վերջին իր առաջարկությունները կներկայացնի ԵՄ երկրներին և Եվրախորհրդարանին։ Նախագիծը ներառում է ամեն ինչ՝ ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումների վերանայումից մինչև որոշումների ընդունման ժամանակ միաձայնության սկզբունքի փոխարեն որակյալ մեծամասնության կիրառումը՝ արգելափակումներից խուսափելու համար», - նշել է գործակալությունը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը