Տեղի ունեցավ AMX AWARDS 2026 ամենամյա մրցանակաբաշխությունը, որը համախմբեց Հայաստանի ֆինանսական ոլորտի առաջատար կազմակերպություններին՝ արժևորելու կապիտալի շուկայի զարգացման գործում նրանց ներդրումն ու ձեռքբերումները։
Մրցանակաբաշխության շրջանակում Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան Evocabank-ին շնորհեց «Դեպոզիտարիայի ավտոմատացված համակարգերի կիրառման լավագույն գործընկեր» մրցանակը՝ բարձր գնահատելով Բանկի ներդրած տեխնոլոգիական լուծումները և ավտոմատացված համակարգերի արդյունավետ կիրառումը։
Այս մրցանակը ևս մեկ անգամ հաստատում է Evocabank-ի հետևողական աշխատանքը թվային փոխակերպման ուղղությամբ։
Վերջին տարիներին Evocabank-ը զգալի ներդրումներ է կատարել թվային լուծումների զարգացման մեջ՝ շարունակաբար կատարելագործելով իր ծառայություններն ու գործընթացները։ Այս ամեն մասին փաստում են EvocaTOUCH բջջային հավելվածը և EvocaINVEST ներդրումային հարթակը, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս մի քանի հպումով կառավարել իրենց ֆինանսները, կատարել ներդրումային գործարքներ և օգտվել ժամանակակից թվային գործիքներից։
Շնորհակալ ենք Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային բարձր գնահատականի համար։
*գովազդ

