Էստոնիայի իշխանությունները որոշել են Ուկրաինային տրամադրել 6,5 մլն եվրոյի լրացուցիչ աջակցություն։ Այս մասին հայտնել է Էստոնիայի ազգային պետական ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային։
Ինչու է դա կարևոր. Հատկացվող ֆինանսական փաթեթն ուղղված է Ուկրաինայի տրանսպորտային-լոգիստիկ կարողությունների պահպանմանն ու ենթակառուցվածքների վերականգնմանը՝ ներառելով ինչպես երկաթուղային շարժակազմի մատակարարում, այնպես էլ համակարգային վերակառուցման նախագծեր։
Օգնության փաթեթի բաշխման առանցքային մանրամասները.
Երկաթուղային լոկոմոտիվների մատակարարում (4,5 մլն եվրո). Տալլինը հատկացված գումարի հիմնական մասը կուղղի Կիևին երկաթուղային լոկոմոտիվների տրամադրմանը։
Վերականգնման և վերակառուցման աջակցություն (2 մլն եվրո). Միջոցները կտրամադրվեն SPUR 2.0 ծրագրի շրջանակում, որը միտված է Ուկրաինայի վերականգնմանն ու վերակառուցմանը։


