ABNews

Վայելե՛ք «Երևանի գինու օրերն» Ակբա բանկի և Visa-ի հետ

Լուրեր | 2026/06/06 19:21

Վայելե՛ք «Երևանի գինու օրերն» Ակբա բանկի և Visa-ի հետ

Արդեն մի քանի տարի անընդմեջ Ակբա բանկի և Visa միջազգային վճարային համակարգի աջակցությամբ Երևանում կազմակերպվում է «Երևանի գինու օրեր» փառատոնը, որի շրջանակում մեկ վայրում են հավաքվում Հայաստանի լավագույն գինեգործները, զբոսաշրջիկները, սոմելյեներն ու պարզապես գինեսերները՝ աշխարհի տարբեր երկրներից:

Փառատոնի գլխավոր նպատակն աշխարհին հայ գինեգործների աշխատանքի ներկայացումն է, ինչպես նաև արտահանման խթանումը, միջազգային հարթակներում տեղական արտադրանքի ներկայացումն ու տուրիզմի զարգացումը:

Փառատոնի ընթացքում Ակբայի տաղավար այցելող հյուրերը հնարավորություն ունեն  պատվիրելու անվճար Visa թվային քարտ, մասնակցելու խաղերի և ստանալու տարբեր նվերներ։

«Այս տարի Ակբա բանկը նշում է իր հիմնադրման 30-ամյակը։ Բանկի 30 տարիների պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի գյուղատնտեսությունը՝ մասնավորապես նաև խաղողագործությունն ու գինեգործությունը։ Այս ուղղությունները մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն, և սա է պատճառը նաև, որ Ակբա բանկը տարիներ շարունակ այս գեղեցիկ միջոցառման հովանավորն է՝ մեր գործընկեր Visa միջազգային վճարային համակարգի հետ միասին։ Փառատոնը վաղուց դարձել է ավանդական և շատ մեծ նշանակություն ունի Երևանի կյանքում ու շատերն անհամբեր սպասում են «Գինու օրերին», որպեսզի վայելեն հայկական գինին ու Երևանի հրաշալի մթնոլորտը։ Փառատոնը նաև հնարավորություն է տալիս Հայաստանը կրկին տեսանելի դարձնել երկրի սահմաններից դուրս»,- նշել է Ակբա բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանը։

«Ակբա բանկի համար «Երևանի գինու օրերն» ավելին է, քան ուղղակի հաջողված փառատոն, որովհետև այստեղ միավորվում են գինեգործները, բիզնեսներն ու այն մարդիկ, ովքեր ստեղծում են իրական արժեք։ Ակբան իր բանկային լուծումներով, ծրագրերով, ֆինանսավորման հնարավորություններով միշտ եղել է տնտեսության իրական հատվածի կողքին, ֆինանսավորելով բիզնեսներին, արտադրողներին, ովքեր նպաստում են երկրի զարգացմանը։ Փառատոնը լավ հնարավորություն է գնահատելու այն աշխատանքը, որը մենք կատարել ենք մեր գործընկերների և հաճախորդների հետ»,- նշել է Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Հակոբ Հակոբյանը։

Այս տարի փառատոնին ներկայացվելու է գինու ավելի քան 1000 տեսակ։ Ամեն տարի գինու փառատոնն ունենում է  30%-ով ավելի այցելուներ և աշխարհին պատմում հայկական գինեգործության եզակի ու հազարամյակների պատմություն ունեցող  ավանդույթների մասին:

«Տասը տարիների ընթացքում «Երևանի գինու օրեր» փառատոնը զբոսաշրջության ոլորտում փոխեց ամեն ինչ։ Հայաստանում չկային նման հաջող փառատոններ, որ իրենց տնտեսական ազդեցությամբ հասնեին մի քանի տասնյակ միլիոն դոլարի։ Զարգացման այս ճանապարհը մենք չէինք կարող անցնել առանց մեր գործընկերների։ Արդեն սա 6-րդ տարին է, որ Ակբա բանկը մեզ հետ է, ինչը նշանակում է, որ առանց Ակբայի գործընկերության մենք չէինք կարող այսքան արագ հասնել այն արդյունքներին, որին արդեն հասել ենք»,- նշել է ԷվենտՏուրա ընկերության համահիմնադիր, տնօրեն Մերի Բադալյանը։

Միջազգային ճանաչում ունեցող այս փառատոնը 2025-ին հյուրընկալել է ավելի քան 180,000 այցելու, վաճառվել է շուրջ 40 հազար շիշ գինի:

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

*գովազդ

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը