COP17-ին նվիրված Regional Post ամսագրի հատուկ թողարկման մեջ IDBank-ը կիսվել է իր ռազմավարական տեսլականով և հանձնառությամբ՝ թվային նորարարության, կենսաբազմազանության պահպանման ու «կանաչ» տրանսֆորմացիայի ուղղություններով։
Հոդվածում անդրադարձ է կատարվում այն թվային լուծումներին, որոնք IDBank-ը կիրառում է սոցիալապես պատասխանատու գործունեության ընդլայնման և ածխածնային հետքի նվազեցման համար։ Ավելի քան 1 մլն օգտատեր ունեցող Idram&IDBank հարթակի օրինակով ընդգծվում է, թե ինչպես են ֆինտեխ գործիքները փոխում մարդկանց առօրյա վարքագիծը՝ ֆինանսական ծառայությունները դարձնելով ավելի հասանելի, արդյունավետ ու ներառական Հայաստանի բոլոր մարզերում։
Առանձնահատուկ ուշադրության են արժանի IDBank-ի 35-ամյակի շրջանակում մեկնարկող մեծամասշտաբ բնապահպանական նախագծերը՝ միտված քաղաքային էկոհամակարգերի վերականգնմանը։ Ներկայացված են Մատենադարանի հարակից տարածքում 1.2 հա կենսաբազմազանության, գիտակրթական և մշակութային այգու ստեղծման, Երևանի Մոսկովյան պուրակի բարեկարգման և Շիրակի մարզում իրականացվող «Սիմֆոնիկ անտառ» ծրագրերը։
Անդրադարձ է կատարվել նաև COP17-ում IDBank-ի բովանդակային մասնակցությանը, միջազգային և տեղական գործընկերություններին, ինչպես նաև արհեստական բանականության կիրառմանն ու կլիմայական օրակարգում կանանց առաջնորդության խթանմանն ուղղված նախաձեռնություններին։
Կարդացեք հոդվածն ամբողջությամբ՝ Regional Post-ի էլեկտրոնային հարթակում։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ


