«Դէկավվա» հիմնադրամը մեկնարկում է «Ծաղկեցրու» արշավը՝ գյուղաբնակ կանանց հզորացման համար
Լուրեր |
«Դէկավվա» բարեգործական հիմնադրամը հայտարարում է «Ծաղկեցրու» սոցիալական արշավի մեկնարկի մասին, որն անցկացվելու է Մարտի 8-ից Ապրիլի 7-ը:
Արշավն իրականացվում է «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագրի շրջանակում և ուղղված է Հայաստանի գյուղական համայնքներում բնակվող կանանց աջակցությանն ու հզորացմանը:
Արշավի հիմնական նպատակն է աջակցել և հզորացնել գյուղական համայնքներում բնակվող կանանց՝ վերջիններիս համար հասանելի դարձնելով կրթական, սոցիալական և տնտեսական ռեսուրսները: Արշավի ընթացքում հավաքագրված միջոցները կուղղվեն Զառ, Վահրամաբերդ կամ Ծովակ գյուղերից երկուսի զարգացմանը՝ ըստ կարիքների գնահատման արդյունքների:

Արդյունքում 40-60 կին կստանան այլընտրանքային կրթություն և կլինեն մրցունակ, 200-300 ընտանիքի անդամ կունենան նոր հնարավորություններ և կկառուցեն ավելի բարեկեցիկ կյանք, 35-40 համայնքային նախագծեր և բիզնեսներ կյանքի կկոչվեն՝ ապահովելով նոր աշխատատեղեր համայնքի բնակիչների համար, իսկ համայնքները կանցնեն սոցիալ-տնտեսական կայուն զարգացում։
«Ցանկացած չափի ներդրում կարևոր է: Եթե կիսում եք
Հայաստանի գյուղական համայնքների զարգացման տեսլականը, կարող եք միանալ «Ծաղկեցրու»
գարնանային արշավին: Արշավի ընթացքում հրապարակվելու են միջանկյալ հաշվետվություններ,
իսկ ավարտին կներկայացվի ամբողջական հաշվետվություն», - նշել է «Դէկավվա» բարեգործական
հիմնադրամի գործադիր տնօրեն Ադրիաննա Մարությանը։

Արդեն իսկ իրականացված ծրագրերի մասին կարող եք տեղեկանալ հիմնադրամի պաշտոնական էջից և սոցիալական ցանցերից։
«Դէկավվա» բարեգործական հիմնադրամ
Հեռ: +374 94 32 02 74
Էլ. փոստ: [email protected]
Կայք: dekavva.am
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․