ABNews

Binance-ը ստացել է ADGM-ի դատարանի որոշումը՝ հոկտեմբերի 29-ի անվտանգության միջադեպի հետ կապված ակտիվների վերադարձին աջակցելու համար

Բրենդներ և շուկա | 2026/11/19 12:56

Binance-ը ստացել է ADGM-ի դատարանի որոշումը՝ հոկտեմբերի 29-ի անվտանգության միջադեպի հետ կապված ակտիվների վերադարձին աջակցելու համար

Binance-ը հայտարարել է, որ Աբու Դաբիի գլոբալ շուկայի (ADGM) դատարանները հօգուտ ընկերության դատական որոշում են կայացրել՝ հոկտեմբերի 29-ի անվտանգության միջադեպի հետ կապված ակտիվների վերադարձի շարունակվող գործընթացի շրջանակում։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, միջադեպից տուժած ակտիվներն ամբողջությամբ համալրվել են։ Օգտատերերը պաշտպանված են, իսկ ֆինանսական կորուստները Binance-ն իր վրա է վերցրել։ Ակտիվների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։

Դատական որոշումն աջակցում է Binance-ի ավելի լայն ջանքերին՝ կիրառելու բոլոր հասանելի իրավական մեխանիզմները՝ գողացված ակտիվների շարժին հետևելու, դրանք սառեցնելու և վերադարձնելու, չարագործների ձեռքում դրանց հայտնվելը կանխելու, ինչպես նաև այն գործընկերներին աջակցելու համար, որոնց սառեցված միջոցներն ապասառեցնելուց առաջ անհրաժեշտ է պաշտոնական իրավական ընթացակարգ։

Binance-ի գլխավոր իրավախորհրդատուի տեղակալ Դագան Բլիսը հայտարարել է․ «ADGM-ի դատարանները հօգուտ Binance-ի դատական որոշում են կայացրել՝ հոկտեմբերի 29-ի անվտանգության միջադեպի հետ կապված ակտիվների վերադարձի ուղղությամբ մեր շարունակվող ջանքերի շրջանակում։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, միջադեպից տուժած ակտիվներն ամբողջությամբ համալրվել են։ Օգտատերերը պաշտպանված են, և Binance-ն իր վրա է վերցրել ֆինանսական կորուստները։ Մեր պատասխանատվությունը դրանով չի ավարտվում։ Մենք կշարունակենք կիրառել բոլոր հասանելի իրավական գործիքները՝ գողացված ակտիվների շարժին հետևելու, դրանք սառեցնելու և վերադարձնելու, հնարավորության դեպքում գործընկերներին միջոցները վերադարձնելու հարցում աջակցելու և այդ ակտիվների՝ չարագործների ձեռքում հայտնվելը կանխելու համար»։

2026 թվականի հոկտեմբերի 29-ի լայնորեն լուսաբանված անվտանգության միջադեպի հետևանքով գողացված կրիպտոակտիվների վերադարձի գործընթացում Binance-ի շահերը ներկայացնում է Gibson Dunn իրավաբանական ընկերությունը։ Gibson Dunn-ի ներկայացուցիչ Մ. Քենդալ Դեյը հայտարարել է․ «6,5 միլիարդ դոլարի ակտիվների սառեցման այս աննախադեպ ծավալի կարգադրությունը հանրությանը հայտնի նման կարգադրություններից խոշորագույններից մեկն է, եթե ոչ ամենախոշորը։ Ի լրումն հանցագործների դեմ ակտիվների սառեցման համաշխարհային կարգադրության՝ Gibson Dunn-ը Binance-ի անունից ստացել է գույքային իրավունքների պաշտպանությանն ուղղված դատական արգելքներ և գույքի փոխանցման կարգադրություններ՝ գողացված ակտիվները վերադարձնելու նպատակով։ Ոչ պակաս կարևոր է, թե ինչպես են այս որոշումները գործելու գործնականում։ Դրանք կարող են պաշտոնապես հանձնվել բլոկչեյնի միջոցով, իսկ շուկայի մասնակիցները ծանուցումներ կստանան դրամապանակների 26 000 հասցեներից բաղկացած շարունակաբար թարմացվող «կենդանի ցուցակի» վերաբերյալ։ Հաստատվել է, որ այդ հասցեներում գողացված ակտիվներ կան։ Սա թույլ կտա արագ սառեցնել այդ ակտիվները նույնիսկ այն պայմաններում, երբ դրանց լվացումն ընթանում է մեծ արագությամբ։ ADGM-ի դատարանի պատրաստակամությունը՝ այդքան արագ ընդունելու նման ծավալի և նորարարական բնույթի որոշումներ, վկայում է դրա արդյունավետության և դատավարության մասնակիցներին աջակցելու համար նորարարական լուծումներ կիրառելու պատրաստակամության մասին»։

Միջադեպից հետո Binance-ը շարունակում է համագործակցել իրավապահ մարմինների, ոլորտային գերատեսչությունների, թողարկողների, բորսաների, բլոկչեյն վերլուծությամբ զբաղվող ընկերությունների և ոլորտի գործընկերների հետ՝ հարձակման հետ կապված ակտիվների շարժին հետևելու, դրանք վերահսկելու և դրանց սառեցմանն ու վերադարձին աջակցելու նպատակով՝ ամենուր, որտեղ օրենքը դա թույլ է տալիս։

Այսօր Աբու Դաբիի գլոբալ շուկայի դատարանները՝ ի դեմս դատավոր Ուիլյամ Սթոունի (SBS KC), ակտիվների սառեցման համաշխարհային կարգադրություն են արձակել խարդախությունն իրականացրած մի շարք «չպարզված անձանց» նկատմամբ։ Կարգադրությունն ընդգրկում է 6,5 միլիարդ դոլարի ակտիվներ և կարող է լինել հանրությանը հայտնի այս տեսակի ամենախոշոր դատական որոշումը։ Binance-ը նաև ստացել է գույքային իրավունքների պաշտպանությանն ուղղված ժամանակավոր դատական արգելքներ և գույքի փոխանցման կարգադրություններ՝ չպարզված անձանց տարբեր խմբերի նկատմամբ, ինչպես նաև գույքային իրավունքներին առնչվող ժամանակավոր դատական որոշումներ՝ մի շարք անունով նշված պատասխանողների նկատմամբ։ Վերջիններս սառեցրել են գողացված ակտիվների մի մասը, և նրանց որևէ իրավախախտում չի վերագրվում։

Դատական որոշումները նաև նախատեսում են փաստաթղթերի պաշտոնական հանձնման և ծանուցման նորարարական ու լայնածավալ մեխանիզմներ։ Դրանց թվում են բլոկչեյնի միջոցով պաշտոնական հանձնումը և ծանուցումը դրամապանակների այն հասցեների շարունակաբար թարմացվող ցուցակի վերաբերյալ, որոնցում, ինչպես հաստատվել է, գողացված ակտիվներ կան։ Շուկայի մասնակիցները ծանուցումներ կստանան այս «կենդանի ցուցակի» թարմացումների մասին։ Նպատակն է նպաստել գողացված ակտիվների արագ սառեցմանը, քանի որ դրանց լվացումը շարունակվում է մեծ արագությամբ, և ապահովել այն պաշտոնական իրավական ընթացակարգը, որն անհրաժեշտ է որոշ ընկերությունների՝ սառեցված միջոցներն ապասառեցնելու կամ վերադարձնելու համար։

ADGM-ի դատարանների պատրաստակամությունը՝ այդքան արագ ընդունելու նման ծավալի և նորարարական բնույթի որոշումներ, վկայում է դրանց արդյունավետության և դատավարության մասնակիցներին աջակցելու համար նորարարական լուծումներ կիրառելու ձգտման մասին։

Որոշ դեպքերում թողարկողները, բորսաները կամ այլ գործընկերներ պահանջում են պաշտոնական դատական որոշում, նախքան սառեցված ակտիվները հնարավոր կլինի ապասառեցնել, փոխանցել կամ վերադարձնել։ ADGM-ի դատարանի որոշումը նպաստում է նման իրավական մեխանիզմի ստեղծմանը։

Binance-ը կշարունակի հրապարակել ստուգված տեղեկատվություն՝ ակտիվների վերադարձի գործընթացին զուգահեռ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը