Ֆլամանդացի ազգայնական, Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենն առաջարկել է եռապատկել բելգիական քաղաքացիության հայտերի տուրքը՝ 1000 եվրոյից հասցնելով 3 000 եվրոյի, ինչպես նաև ներդնել քաղաքացիության պարտադիր թեստ։ Այս մասին նա գրել է X-ում։
«Հաջորդ քայլը jուրաքանչյուր հայտի համար 3 000 եվրո վճար սահմանելն ու ի վերջո քաղաքացիության թեստ ներդնելն է», — գրել է նա։
Միայն 2026 թվականի սկզբին այս տուրքը 150-ից հասցվել էր 1000 եվրոյի։ Դա իրականացվել էր Ֆրանկենի ու Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերի կուսակցության շնորհիվ։
«Մեկ տարում քաղաքացիության հայտերի թիվը կիսով չափ կրճատվել է, իսկ պետության եկամուտներն աճել են չորս անգամ», — նշել է նախարարը։
Նա ընդգծել է, որ տուրքի վճարումը քաղաքացիության ստացում չի երաշխավորում. «Հայտերի զգալի մասը մերժվում է լեզվի անբավարար իմացության, ինտեգրման խնդիրների կամ քրեական անցյալի պատճառով»։

