ABNews

ԱՄՆ-ն մոտ 40 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինայում հանցավորության դեմ պայքարի համար նախատեսված ԱԹՍ-ներին

Միջազգային անցուդարձ | 2026/08/26 12:22

ԱՄՆ-ն մոտ 40 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինայում հանցավորության դեմ պայքարի համար նախատեսված ԱԹՍ-ներին

ԱՄՆ Պետդեպարտամենտը 2026 թվականի ընթացքում գրեթե 40 միլիոն դոլար է հատկացրել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) գնման համար՝ Ուկրաինայում հանցավորության դեմ պայքարելու նպատակով։ Այդ մասին են վկայում ԱՄՆ վարչակազմի պետական գնումների պորտալում հրապարակված փաստաթղթերը:

Ինչպես հետևում է այդ տվյալներից, 2026 թվականի փետրվարին Պետդեպարտամենտի՝ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ գործունեության վարչությունը ուկրաինական «Stream Techno» ընկերությանը երկու պայմանագրերով ընդհանուր առմամբ հատկացրել է մոտ 32 միլիոն դոլար՝ անօդաչուների և դրանց վերգետնյա կառավարման կայանների ձեռքբերման համար։ Օգոստոսին այդ երկու պայմանագրերով հատկացված միջոցների գումարն ավելացվել է՝ հասնելով ընդհանուր առմամբ մինչև 39,9 միլիոն դոլարի։

Պետդեպարտամենտի կայքի տվյալների համաձայն՝ հիշյալ վարչությունը համագործակցում է օտարերկրյա կառավարությունների, իրավապահ մարմինների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ «թմրահաբերության, թմրամիջոցների մաքսանենգության, անդրսահմանային կազմակերպված հանցավորության և այլ քրեական սպառնալիքների դեմ պայքարելու համար անմիջապես դրանց առաջացման վայրերում»։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը