ABNews

ԱՄՆ-ը 50% ներմուծման մաքսատուրքեր է սահմանել կանադական ապրանքների վրա

Միջազգային անցուդարձ | 2026/07/21 12:10

ԱՄՆ-ը 50% ներմուծման մաքսատուրքեր է սահմանել կանադական ապրանքների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրացուցիչ 50% ներմուծման մաքսատուրքեր է սահմանել կանադական արտադրանքի վրա։ Այս մասին գրված է հուլիսի 20-ին Սպիտակ տան կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Ինչպես հետևում է փաստաթղթից, լրացուցիչ մաքսատուրքերը մտցվել են ի պատասխան ամերիկյան արտադրանքի նկատմամբ Կանադայի խտրական գործողությունների։ Դրանում շեշտվում է, որ մաքսատուրքերը սահմանվում են լայն տեսականու արտադրանքի վրա՝ սկսած գինուց մինչև հոկեյի մահակներ և ցեմենտ։

Ընդ որում՝ նոր մաքսատուրքերի ազդեցության տակ չեն հայտնվի էներգակիրները, կալիումը, ինչպես նաև ծովամթերքն ու կրիտիկական հանքանյութերը։

Մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հրամանագրի ստորագրումից 30 օր հետո։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը