ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է «OpenAI Education» գագաթաժողովին Սան Ֆրանցիսկոյում
Լուրեր |
Միջոցառման ընթացքում կազմակերպվել է նաև կլոր սեղան քննարկում։
Մարտի 5-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Սան Ֆրանցիսկոյում՝ OpenAI ընկերության կենտրոնակայանում, մասնակցել է «OpenAI Education» գագաթաժողովին։ Այս մասին հայտնել են դեսպանությունից։
Միջոցառմանը մասնակցել են այն երկրների ներկայացուցիչներ, որոնք արդեն համագործակցում են OpenAI ընկերության հետ կամ հետաքրքրված են նման համագործակցության հնարավորություններով։
Գագաթաժողովի շրջանակում դեսպան Մկրտչյանը OpenAI-ի ներկայացուցիչների հետ քննարկել է կրթության և արհեստական բանականության ոլորտներում ընկերության և հայկական կողմի միջև հնարավոր համագործակցության հեռանկարները։
Միջոցառման ընթացքում կազմակերպվել է նաև կլոր սեղան քննարկում՝ տարբեր երկրների կրթության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների և համալսարանների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարկման ընթացքում դեսպան Մկրտչյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտեցումներն ու կրթության ոլորտում առկա առաջնահերթությունները։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․