«Կիբեռանվտանգությունը որպես ազգային առաջնահերթություն». այս խորագրով Silicon Mountains RISE համաժողովի ընթացքում կայացած պանելային քննարկմանը ներկայացվել ենկիբեռհարձակումների հետևանքներն ու դրանց կանխարգելման արդյունավետ եղանակները։ Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանն անդրադարձել է տեխնոլոգիական նորագույն լուծումների կարևորությանն ու դերին, ինչպես նաև դրանցից բխող հնարավոր ռիսկերի կառավարմանը։

«Տեխնոլոգիական զարգացումները, փոփոխությունները բիզնեսի համար շատ մեծ հնարավորություններ են ընձեռում արագ զարգանալու համար։ Բայց կան նաև ռիսկեր, որոնց պետք է անընդմեջ ուշադրության կենտրոնում պահել։ Ակբա բանկում այս ռիսկերը անդադար մշտադիտարկվում են բանկի հատուկ ստորաբաժանումների կողմից»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
Ակբա բանկում ներդրված են միջազգային ստանդարտներին և լավագույն փորձին համապատասխան անվտանգության համակարգեր, որոնց միջոցով շուրջօրյա վերահսկվում և կանխարգելվում են հնարավոր սպառնալիքները։
«Մեր բանկի համար շատ կարևոր է հաճախորդների վստահությունը, որի ուղղությամբ բանկն անընդհատ աշխատանքներ է իրականացնում։ Անվտանգության միջազգայինստանդարտներին բանկի համապատասխանեցումը վկայում է, որ Ակբան կիբեռանվտանգության ուղղությամբ ճիշտ ճանապարհով է շարժվում»,- նշել է Ակբա բանկի տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության տնօրեն Վաղարշակ Իսկանդարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Բանկը վերահսկսվում է ՀՀ ԿԲ կողմից
*գովազդ

