ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է կիբեռանվտանգության մասնագետների համալրման գործընթացի մեկնարկի մասին։
Նշվում է, որ հավաքագրումն իրականացվում է նորաստեղծ Կիբեռպաշտպանության ազգային կենտրոնի ձևավորման շրջանակում։
Կենտրոնի նպատակն է ապահովել Հայաստանի կիբեռտարածքի պաշտպանությունը և բարձրացնել դիմադրողականությունը ժամանակակից կիբեռսպառնալիքների նկատմամբ։
ԱԱԾ-ն հրավիրում է այն մասնագետներին, ովքեր ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտում բարձրագույն կրթություն, կիբեռանվտանգության տեսական կամ գործնական գիտելիքներ, ինչպես նաև վերլուծական մտածողություն և թիմային աշխատանքի պատրաստակամություն։
Ցանկալի է նաև միջազգային հավաստագրերի առկայություն, այդ թվում՝ CISSP, OSCP, CRISC, CySA+, eCPPT և ISO/IEC ստանդարտների իմացություն։
Նշվում է, որ ընտրված մասնագետները հնարավորություն կունենան մասնակցելու ազգային նշանակության ծրագրերի, աշխատելու ժամանակակից տեխնոլոգիական միջավայրում և ներգրավվելու միջազգային նախագծերում։
Առաջարկվում են մրցունակ աշխատավարձ, սոցիալական երաշխիքներ և արտոնյալ բնակարանային վարկավորման հնարավորություն։
Դիմումների ընդունման ժամկետը սահմանված է 2026 թվականի ապրիլի 22-ից մինչև մայիսի 22-ը։
Դիմել կարելի է [email protected] էլեկտրոնային հասցեով՝ ուղարկելով դիմում և ինքնակենսագրական, ինչպես նաև անձամբ՝ Երևան, Նալբանդյան 104 հասցեով։

