Dalan Technopark-ում կնքվել է Հայաստանի առևտրային անշարժ գույքի շուկայի խոշոր գործարքներից մեկը․ օտարերկրյա ներդրողը ձեռք է բերել գրասենյակային և այլ նշանակության տարածքներ՝ իրականացնելով 25 միլիոն դոլարի ուղղակի ներդրում։ Գործարքը կատարվել է դեռևս կառուցման փուլում գտնվող նախագծում, ինչը վկայում է ինչպես նախագծի, այնպես էլ Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ միջազգային վստահության աճի մասին։
Նախագծի թիմի գնահատմամբ՝ այս գործարքը միայն վաճառք չէ, այլ ամբողջ գաղափարի և ենթակառուցվածքների նկատմամբ վստահության ցուցիչ։
Այս պահին շարունակվում են շինարարական աշխատանքներ, իսկ զուգահեռաբար ընթանում են բանակցություններ մի շարք միջազգային ընկերությունների հետ՝ Dalan Technopark-ում գրասենյակներ տեղակայելու վերաբերյալ։
*գովազդ

