Ներդրումային ոլորտը օգոստոսի 23-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները հինգշաբթի օրը փակվել են անկումով։ Dow Jones Industrial Average-ը նվազել է 0.43%-ով՝ հասնելով 40712.78 կետի։ S&P 500-ի արժեքը նվազել է 0.80%-ով՝ հասնելով 5576.02 կետի։ Ուրբաթ օրը S&P 500-ի ֆյուչերսը աճել է 0.33%-ով։ Ճապոնական Nikkei 225-ը աճել է 0.62%-ով՝ հասնելով 38379 կետի, իսկ կորեական KOSPI-ն նվազել է 0.08%-ով՝ հասնելով 2705.47 կետի։ Չինական Shanghai Composite-ը աճել է 0.08%-ով՝ հասնելով 2851.22 կետի։
Մակրոէկոնոմիկա
1. Նախնական գնահատմամբ՝ օգոստոսին եվրոգոտու արտադրության ոլորտի բիզնես ակտիվության ինդեքսը (PMI) նվազել է 0.2 կետով՝ հասնելով 45.6-ի։ Ծառայությունների ոլորտում բիզնես ակտիվությունը օգոստոսին աճել է 1.4 կետով՝ հասնելով 53.3-ի։
2. Համաշխարհային պողպատի արտադրությունը հուլիսին նվազել է 4.7% տարեկան կտրվածքով՝ հասնելով 152.8 միլիոն տոննայի։ 2024թ. յոթ ամսվա ընթացքում արտադրությունը նվազել է 0.7% տարեկան կտրվածքով՝ հասնելով 1.1 միլիարդ տոննայի։
3. ԱՄՆ-ում առաջին անգամ աշխատանքային նպաստի հայտերի քանակը շաբաթվա ընթացքում ավելացել է 5000-ով՝ հասնելով 232000-ի։
4. ԱՄՆ-ում արտադրության ոլորտի բիզնես ակտիվության ինդեքսը օգոստոսին նախնական գնահատմամբ նվազել է 3.2%-ով՝ հասնելով 48 կետի։
Ապրանքային շուկաներ
Ոսկու գինը փոփոխվում է՝ հասնելով $2493.3 մեկ ունցիայի համար։ Նավթի գները հինգշաբթի օրը աճել են։ Brent նավթի գինը գտնվում է $77.3 մեկ բարելի համար, WTI-ն՝ մոտ $73.1 մեկ բարելի համար։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. BNY Mellon-ը օգոստոսի 21-ին վերականգնեց ՌԴ ընկերությունների արժեթղթերի փոխարկման հնարավորությունը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 20, 2024թ.։
2. Կախված մամուլի տեղեկություններից, Chevron նավթագազային ընկերությունը պատրաստվում է մոտ $1 միլիարդ ներդնել Հնդկաստանում գիտահետազոտական կենտրոնի կառուցման համար։ Ներդրումները կկատարեն 5-6 տարվա ընթացքում։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.