Երևանում ընտանի շների համար կառուցվել են հատուկ զբոսայգիներ. քաղաքապետարան
ՀՐԱՏԱՊ. Սյունիքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով կա 5 զոհ և 9 տուժած. ՆԳՆ (22:30)
Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 27/04/24
Հնդկաստանը պատրաստվում է առևտրային համաձայնագիր ստորագրել Օմանի հետ Մերձավոր Արևելքում իր կապերն ընդլայնելու համար
Հնդկական India Yes Bank-ի զուտ շահույթն ավելի քան կրկնապատկվել է հունվար-մարտին
1965թ. ապրիլի 27-ին ԱՄՆ-ում արտոնագիր է տրվել առաջին միանգամյա օգտագործման տակդիրի՝ «Պամպերսի» համար
2001թ. ապրիլի 27-ին «Հրազդանցեմենտ» ՓԲԸ-ն վաճառվել է «Միկա-Արմենիա» ընկերությանը 415 մլն դրամով
1992թ. ապրիլի 27-ին Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչպես օգտագործել հայկական մշակութային ժառանգությունը բիզնեսի զարգացման համար. հոդվածը կարող եք կարդալ abnews.am կայքում
Ներդրողների համար լուրերին կարող եք ծանոթանալ abnews.am կայքում
Որտե՞ղ գտնել ոգեշնչում ձեր մարքեթինգային արշավի համար. դասեր հայկական շուկայից. կարդացեք abnews.am կայքում
Ժամանակակից հայկական բիզնեսի 7 կարևոր կանոնները կարդացեք abnews.am կայքում
Եվրոպական բաժնետոմսերը հունվարից ի վեր լավագույն շաբաթն են գրանցում ուժեղ շահույթով
Ռուսաստանի Բանկի տնօրենների խորհուրդը երրորդ նիստն անընդմեջ պահպանում է հիմնական տոկոսադրույքը 16% մակարդակում
Բայդենի վարչակազմը հետաձգում է մենթոլի ծխախոտն արգելելու առաջարկը
Chevron-ի և Exxon-ի բաժնետոմսերը անկում են ապրում, քանի որ նավթի վերամշակման մարժաների նվազում հարվածում է շահույթին
Hermes-ը կարող է առաջ անցնել Louis Vuitton-ից որպես լավագույն ապրանքանիշ
Paramount-ի խորհուրդը քննարկում է գործադիր տնօրենի պաշտոնանկությունը վաճառքի շուրջ բանակցությունների ֆոնին
American Airlines-ը մինչև 2025 թվականը կրճատում է որոշ միջազգային չվերթներ՝ պատճառաբանելով Boeing-ի մատակարարումների ուշացումները

Moody’s-ը գնահատել է հակամարտության ռիսկերը գլոբալ տնտեսության համար

Մրտ 7, 2022 13:26
31
ADS

Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայում եւ դրան հաջորդած տնտեսական պատժամիջոցները Մոսկվայի դեմ մեծացրել են համաշխարհային տնտեսության համար ռիսկերը, ասված է Moody’s միջազգային վարկանիշային գործակալության ուսումնասիրության մեջ, հաղորդում է Finmarket-ը։

Հետեւանքների մասշտաբները կախված կլինեն ճգնաժամի տեւողությունից եւ խորությունից, կարծում են փորձագետները։ «Ռազմական հակամարտության սրումը կսպառնա Եվրոպայի տնտեսական աճին։ Մնացած աշխարհը կտուժի հումքային շուկաներում գնային շոկից այն ժամանակ, երբ գնաճն արդեն իսկ բարձր է, ինչպես նաեւ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների ֆինանսական հետեւանքներից եւ ֆինանսական շուկաների անկայունությունից»,- նշել է Moody’s-ի  փոխնախագահ, վարկային ավագ վերլուծաբան Քելվին Դալրիմփլը:

Ռուսաստանն ու Բելառուսն իրենց վրա կզգան ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից կիրառվող լայնածավալ պատժամիջոցների ուղղակի ազդեցությունը, նշում է գործակալությունը։ Այս պատժամիջոցներն անուղղակի ազդեցություն կունենան օտարերկրյա ընկերությունների վրա, որոնք աշխատում են Ռուսաստանի հետ, ինչպես նաեւ դոմինոյի էֆեկտ կունենան համաշխարհային տնտեսության մեջ, կարծում են վերլուծաբանները։

«Գնային շոկերը հումքային հատվածում կուժեղացնեն գնաճային ճնշումները, հատկապես այն տնտեսություններում, որոնք Ռուսաստանում հումքի խոշոր գնորդներն են: Ներխուժման սկզբից նավթի գները բարձրացել են $100-ից ավել մեկ բարելի դիմաց: Ռուսաստանը մետաղների, այդ թվում՝ ալյումինի, պլատինի, պղնձի եւ պալադիումի խոշոր արտադրող է, եւ այդ հումքային ապրանքների գները նույնպես աճել են ճգնաժամի պատճառով։ Այդ մետաղներն արդյունահանող մյուս երկրները կշահեն գների աճից, սակայն սպառողները կբախվեն ապրանքների արժեքի բարձրացման հետ, քանի որ արտադրողները նրանց վրա կտեղափոխեն ավելացած ծախսերը»,- ասված է Moody’s-ի ուսումնասիրության մեջ:

Ռուսաստանն ու Ուկրաինան կարեւոր դեր են խաղում նեոնի համաշխարհային արտադրության մեջ, որը միկրոչիպերի արտադրության առանցքային բաղադրիչն է, եւ ռազմական հակամարտությունը կարող է սրել կիսահաղորդչային բաղադրիչների, ինչպես նաեւ ավտոմոբիլային ոլորտում մատակարարումների դեֆիցիտը, նշում են փորձագետները:

«Երկու երկրներին բաժին է ընկնում ցորենի համաշխարհային արտահանման մոտավորապես 25%-ը։ Ցորենի եւ այլ հացահատիկային կուլտուրաների գները ներխուժումից հետո կտրուկ աճել են, թեեւ դրա հետեանքները պարենի առաջարկի վրա մեղմ են, քանի որ իրադարձությունները տեղի են ունենում ձմռանն, այլ ոչ թե բերքահավաքի ժամանակ: Ռուսաստանը նաեւ սոյայի արտադրության առաջատարն է, որը նույնպես թանկանում է։ Հավանական է, որ թանկանան նաեւ պարարտանյութերը: Պարենային գնաճի ավելացումն այլ գների աճի հետ մեկտեղ կարող է մեծացնել սոցիալական լարվածությունը որոշ երկրներում»,- ասված հետազոտության մեջ։

Moody’s-ի վերլուծաբանները նաեւ նշում են համաշխարհային ֆինանսական շուկաներում անկայունության աճը հակամարտության սկսվելուց հետո:

«Աշխարհաքաղաքական անորոշությունը, հումքի գների աճը, պատժամիջոցների էսկալացիան եւ բիզնեսի տարածաշրջանային ապակայունացումը բացասաբար կանդրադառնան շուկաների տրամադրությունների վրա: Եթե դա հանգեցնի իրացվելիության վրա զգալի եւ երկարատեւ ճնշման, ապա կվատթարանան ֆինանսավորման ներգրավման պայմանները բարձր ռիսկային վարկառուների եւ զարգացող շուկաներով պետությունների համար, որոնք կախված են կապիտալի գլոբալ հոսքերից։ Այս ֆոնին դոլարը կշարունակի ամրապնդվել»,- ասված է Moody’s -ի վերլուծության մեջ

Մեկնաբանություն