Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Արհեստական բանականությունը կփոխի աշխարհը, բայց ում օգտին. ինչ ազդեցություն կունենա դա աշխարհի վրա

Լրահոս 0 մեկնաբանություն Արհեստական բանականությունը կփոխի աշխարհը, բայց ում օգտին. ինչ ազդեցություն կունենա դա աշխարհի վրա գրառման համար

Արհեստական բանականության (ԱԲ) ոլորտը վերջին տարիներին վերածվել է գլոբալ տնտեսության ամենաարագ զարգացող հատվածներից մեկի։ Միավորված ազգերի կազմակերպության Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) «Տեխնոլոգիաներ և նորարարություն 2025» զեկույցը ներկայացնում է թե՛ ԱԲ-ի խորը ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա, թե՛ դրա շուրջ ծագող ռիսկերն ու հավասարակշռության խնդիրները։

Շուկայի չափերն ու աճի տեմպերը

UNCTAD-ի զեկույցում նշվում է, որ մինչև 2033 թվականը արհեստական բանականության շուկան կարող է հասնել 4.8 տրիլիոն դոլարի, ինչը համադրելի է Գերմանիայի նման խոշոր տնտեսության տարեկան համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) հետ։ Այս մակարդակն ընդգծում է ԱԲ-ի դերը որպես համաշխարհային թվային փոխակերպման առանցքային շարժիչ ուժ։

Տեխնոլոգիական կենտրոնացում և համաշխարհային անհավասարություն

Չնայած տեխնոլոգիայի ընձեռած հսկայական հնարավորություններին, դրանց հասանելիությունը մնում է կենտրոնացված մի քանի երկրներում։ Զեկույցի հեղինակները մտահոգություն են հայտնում, որ միայն 100 խոշոր ընկերություն՝ հիմնականում Միացյալ Նահանգներից և Չինաստանից, կազմում են ԱԲ-ի ոլորտում գիտական և տեխնոլոգիական ծախսերի շուրջ 40 տոկոսը։ Այդ թվում՝

  • Apple, Nvidia և Microsoft – յուրաքանչյուրի շուկայական արժեքը հասել է մոտ 3 տրիլիոն դոլարի, ինչը համադրելի է ամբողջ Աֆրիկայի ՀՆԱ-ի հետ։

Այս գերիշխանությունը կարող է խորացնել տեխնոլոգիական պառակտումը՝ զարգացող երկրներին թողնելով ԱԲ-ի առավելություններից դուրս։ Այս կերպ առաջանում է գլոբալ տեխնոլոգիական անհավասարություն, որը կարող է խորացնել տնտեսական և սոցիալական տարբերությունները։

Աշխատաշուկայի վրա ազդեցությունը

ԱԲ-ի ներդրումն ակնկալվում է զգալի լինի աշխատաշուկայի վրա։ Զեկույցի համաձայն՝

  • Աշխատատեղերի մինչև 40%-ը կարող է ենթարկվել փոփոխությունների ԱԲ-ի կիրառման արդյունքում։

  • Ավտոմատացումը, իհարկե, կբերի արտադրողականության բարձրացման, սակայն միևնույն ժամանակ աշխատատեղերի կորստի վտանգ է առաջացնում։

Հաճախ տեխնոլոգիական առաջընթացից ստացվող օգուտները կուտակվում են կապիտալի սեփականատերերի ձեռքում՝ չհասնելով լայն աշխատավոր դասին։ Այս գործոնը կարող է խորացնել սոցիալական անհավասարությունը և թուլացնել զարգացող երկրների մրցակցային առավելությունը, որոնք այսօր մեծապես հենվում են էժան աշխատուժի վրա։

Նոր հնարավորություններ և վերապատրաստման անհրաժեշտություն

Սակայն ԱԲ-ն միայն ռիսկեր չի պարունակում։ Այն կարող է նաև ստեղծել նոր աշխատատեղեր, նոր ոլորտներ և հնարավորություն՝ աշխատողներին վերապրոֆիլավորելու։

Դրա համար անհրաժեշտ է՝

  • Ներդրումներ կատարել աշխատուժի վերապատրաստման և հմտությունների արդիականացման ծրագրերում։

  • Ընդլայնել մատչելիությունը նոր տեխնոլոգիաների նկատմամբ, հատկապես զարգացող երկրներում։

  • Ապահովել, որ տեխնոլոգիական առաջընթացը նպաստի ներառական զարգացման և կայուն տնտեսական աճի։

***

Արհեստական բանականության զարգացումը կանգ չի առնի։ Այն արդեն իսկ փոխում է տնտեսությունները, հասարակությունները և աշխատաշուկան։ Սակայն այն, թե ինչպես ենք մենք կառավարում այդ փոփոխությունները, կսահմանի՝ ԱԲ-ն կդառնա՞ համաշխարհային զարգացման աղբյուր, թե՞ կնպաստի տեխնոլոգիական էլիտիզմին։

Ապագան կախված է այն ռազմավարություններից, որոնք կընտրեն պետությունները, ընկերություններն ու միջազգային կազմակերպությունները՝ ուղղված հմտությունների զարգացմանը, տեխնոլոգիաների արդար բաշխմանը և բոլորի շահերը հաշվի առնող նորարարությանը։

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: 

Ապրիլի 9-ի կարևոր լուրերի նոր մանրամասները

Լրահոս 0 մեկնաբանություն Ապրիլի 9-ի կարևոր լուրերի նոր մանրամասները գրառման համար

Ինչ է կատարվել այսօր Հայաստանում և արտերկրում՝ դիտեք բոլոր կարեւոր, օգտակար եւ հետաքրքիր լուրերը` նոր մանրամասներով Armenian Business News-ի եթերում, տեսանյութերում եւ www.abnews.am կայքում

Ապրիլի 9-ի կրիպտոարժույթների փոխարժեքները

Լրահոս 0 մեկնաբանություն Ապրիլի 9-ի կրիպտոարժույթների փոխարժեքները գրառման համար

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները ապրիլի 9-ի ժամը 10:30-ի դրությամբ.

Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 3.18%-ով և կազմել 30,059,789.16 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 3.15%-ով և կազմել 76,877.29 դոլար:

Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 7.33%-ով և կազմել 1,463.94 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.019042541 (-4.32%):

Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 0.85%-ով և կազմել 274.39 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.003569236 (+2.37%):

Fasttoken-ի (FTN) փոխարժեքը նվազել է 0.04%-ով և կազմել 4.030581 դոլար, FTN/BTC փոխարժեքը՝ 0.000052429 (+3.21%):

Ripple-ի (XRP) փոխարժեքը նվազել է 3.64%-ով և կազմել 1.805148 դոլար, XRP/BTC փոխարժեքը՝ 0.000023481 (-0.50%):

Litecoin-ի (LTC) փոխարժեքը նվազել է 1.76%-ով և կազմել 70.19 դոլար, LTC/BTC փոխարժեքը՝ 0.00091305 (+1.43%):

Binance Coin-ի (BNB) փոխարժեքը նվազել է 1.66%-ով և կազմել 550.64 դոլար, BNB/BTC փոխարժեքը՝ 0.007162554 (+1.54%):

Dogecoin-ի (DOGE) փոխարժեքը նվազել է 3.62%-ով և կազմել 0.144139 դոլար, DOGE/BTC փոխարժեքը՝ 0.000001875 (-0.48%):

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: 

Ապրիլի 9-ի միջազգային առևտրի վիճակագրական ամփոփումը

Լրահոս 0 մեկնաբանություն Ապրիլի 9-ի միջազգային առևտրի վիճակագրական ամփոփումը գրառման համար

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 7.35%-ով և կազմել 57.01 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 7.18%-ով և կազմել 60.38 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.34%-ով և կազմել 3019.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.87%-ով և կազմել 29.78 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.74%-ով և կազմել 910.60 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.91%-ով և կազմել 2349.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.88%-ով և կազմել 8655.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.03%-ով և կազմել 1869.50 դոլար, նիկելի գինը նվազել է 1.28%-ով և կազմել 14180.00 դոլար, անագի գինը նվազել է 3.91%-ով և կազմել 32603.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.97%-ով և կազմել 2563.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.05%-ով և կազմել 44136.49 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33700.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.84%-ով և կազմել 37645.59 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.57%-ով և կազմել 4982.77 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 2.15%-ով և կազմել 15267.91 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 2.48%-ով և կազմել 20280.26 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 2.50%-ով և կազմել 7100.42 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 2.71%-ով և կազմել 7910.53 կետ:

Աղբյուր՝ B24

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: 

Եվս մեկ անվճար մուտք բիզնես-սրահներ․ IDBank

Լրահոս 0 մեկնաբանություն Եվս մեկ անվճար մուտք բիզնես-սրահներ․ IDBank գրառման համար

IDBank-ը աշխարհը բացահայտելու ճանապարհին միշտ հաճախորդների կողքին է՝ շահավետ առաջարկներով ու անակնկալներով։ Հերթական բացառիկ առաջարկն էլ մինչև տարեվերջ կուրախացնի ճամփորդելու սիրահարներին, հատկապես՝ իրենց ժամանակը բիզնես սրահի հարմարավետ միջավայրում անցկացնել նախընտրողներին։

2025թ. ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը IDBank-ի ինչպես գործող, այնպես էլ նոր պատվիրած Travel քարտի քարտապանները նախկին առանց նախապայմանի բիզնես սրահներ 2 մուտքի հնարավորությունից բացի կստանան մուտքի ևս 1 հնարավորություն։

Չմոռանաք Ձեր սմարթֆոնում ունենալ Visa Airport Companion հավելվածը, որի միջոցով էլ մուտք կգործեք բիզնես սրահներ, ինչպես նաև կհետևեք Ձեր օգտագործված ու դեռ առկա մուտքերի քանակին։

Աշխարհի 1300 օդանավակայանների բիզնես սրահների դռները ևս մեկ անգամ կբացվեն ձեզ համար՝ հարմարավետ ու հաճելի դարձնելով թռիչքին սպասելու ժամանակը, որովհետև IDBank-ի հետ ճամփորդելը, գնումներն ու կյանքի բոլոր իրադարձությունները կիսելը միշտ շահավետ է։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: 

Ապրիլի 8-ի բիզնես լուրերը

Լրահոս 0 մեկնաբանություն Ապրիլի 8-ի բիզնես լուրերը գրառման համար

Ինչ է տեղի ունեցել այսօր բիզնես աշխարհում՝ դիտեք բոլոր կարևոր, օգտակար և հետաքրքիր նորությունները՝ թարմ մանրամասներով Armenian Business News-ի եթերում, տեսանյութերում և www.abnews.am կայքում

Ապրիլի 8-ի կարևոր լուրերը

Լրահոս 0 մեկնաբանություն Ապրիլի 8-ի կարևոր լուրերը գրառման համար

Ինչ է կատարվել այսօր Հայաստանում և արտերկրում՝ դիտեք բոլոր կարեւոր, օգտակար եւ հետաքրքիր լուրերը` նոր մանրամասներով Armenian Business News-ի եթերում, տեսանյութերում եւ www.abnews.am կայքում

Նոր բանկային ծառայությունների փաթեթներ պրեմիում սեգմենտի համար

Լրահոս 0 մեկնաբանություն Նոր բանկային ծառայությունների փաթեթներ պրեմիում սեգմենտի համար գրառման համար

Կոնվերս Բանկն ամբողջականացրել է իր ծառայությունները Premium սեգմենտի հաճախորդների համար՝ վերջիններիս առաջարկելով բարձրակարգ սպասարկում, անհատական մոտեցում և ծառայությունների համալիր ամբողջություն.

Ժամանակակից և առանձնացված սպասարկման սրահ Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության 2, 3 հասցեում,

Բարձրակարգ անհատական մենեջերի ծառայություն,

Բանկային ծառայությունների համալիր փաթեթներ:

C360 Elite, Signature և Synergy փաթեթները նախագծվել են հաճախորդներին բանկային լավագույն փորձառությամբ ապահովելու նպատակով և ներառում են վերջիններիս ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքներին ու պահանջներին առավելագույնս համապատասխանող բանկային պրոդուկտներ և ծառայություններ, ինչպես նաև այլ հավելյալ արտոնություններ ինչպես հաճախորդների, այնպես էլ վերջիններիս ընտանիքի անդամների համար:

Փաթեթներն ունեն ընդհանրություններ և տարբերություններ: Մասնավորապես, բաժանորդագրվելով բանկային ծառայությունների C360 Elite, Signature և Synergy փաթեթներին՝ բոլոր հաճախորդները ստանում են.

ՀՀ դրամով և արտարժույթով հաշիվներ, այդ թվում՝ մինչև 4,25% եկամտաբերությամբ կուտակային հաշիվ ընթացիկ խնայողությունների և միջոցների արդյունավետ կառավարման համար,

ՀՀ դրամով և արտարժույթով պրեմիում դասի քարտեր, այդ թվում՝ ընտանիքի անդամներին կից քարտ տրամադրելու հնարավորությամբ,

Մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով վարկային սահմանաչափի հնարավորություն. վարկառուն կարող է օգտվել մինչև 50 օր արտոնյալ ժամանակահատվածից,

Ճամփորդական մի շարք արտոնություններ,

Ճամփորդական ապահովագրություն,

Fast Track ծառայություն,

Օդանավակայանների բարձրակարգ սպասարկման սրահներից օգտվելու հնարավորություն,

Concierge ծառայություն,

Հայաստանի բոլոր բանկոմատներում անվճար կանխիկացման հնարավորություն ամսական մինչև 7 մլն ՀՀ դրամ սահմանաչափով,

Անվճար sms ծառայություն քարտային գործարքների վերաբերյալ,

Անվճար տեղեկանքներ, քաղվածքներ և գրություններ,

Մինչև 20% զեղչ անհատական պահատուփի վարձակալությունից օգտվող հաճախորդների համար,

Վճարահաշվարկային համակարգերի կողմից Premium քարտերին հասանելի բազմաթիվ զեղչեր, հավելյալ արտոնություններ և շատ ավելին։

Արդյունքում, յուրաքանչյուր հաճախորդ կարող է ընտրել իր պահանջմունքներին և կենսակերպին առավելագույնս համապատասխանող C360 Premium փաթեթը, իսկ հաշիվներին 2 մլն ՀՀ դրամ և ավելի միջին օրական մնացորդ ապահովելու դեպքում օգտվել ծառայությունից անվճար:

C360 Premium փաթեթները հասանելի են նաև Converse Mobile հավելվածով, որտեղ հաճախորդները 24/7 հասանելիություն ունեն անհատական մենեջերին։

Այլ մանրամասներ՝ 010 511-211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար:  

ԱՄՆ ռեցեսիայի հավանականությունը մեծանում է. ինչու են բանկերն ահազանգում

Լրահոս 0 մեկնաբանություն ԱՄՆ ռեցեսիայի հավանականությունը մեծանում է. ինչու են բանկերն ահազանգում գրառման համար

Աշխարհի խոշորագույն բանկերն ու վերլուծական կենտրոնները զգուշացնում են Միացյալ Նահանգներում ռեցեսիայի (տնտեսական անկման) հավանականության կտրուկ աճի մասին։ Այս կանխատեսումները կապված են նոր ներմուծման մաքսատուրքերի ներդրման հետ, որը հայտարարվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ապրիլի 2-ին։

Մաքսատուրքերի ազդեցությունը բանկային կանխատեսումների վրա

Reuters-ի հաղորդմամբ, յոթ առաջատար ներդրումային բանկեր անմիջապես փոփոխել են իրենց կանխատեսումները։ J.P. Morgan-ը ԱՄՆ-ում ռեցեսիայի հավանականությունը 40%-ից բարձրացրել է 60%-ի։ Goldman Sachs-ը սկզբում բարձրացրել է կանխատեսումը 20%-ից 35%, իսկ հետո՝ մինչև 45%։ S&P Global-ը (Standard & Poor’s վարկանիշային գործակալությունը) բարձրացրել է կանխատեսումը 25%-ից 30-35%-ի։ Բրիտանական HSBC բանկը մաքսատուրքերի պատճառով ԱՄՆ-ում ռեցեսիայի հավանականությունը գնահատել է 40%։

Ռեցեսիայի ռիսկի մասին զգուշացումներ են հնչեցրել նաև այլ խոշոր բանկեր, այդ թվում՝ Bank of America-ն, Royal Bank of Canada-ն, բրիտանական Barclays-ը, գերմանական Deutsche Bank-ը և շվեյցարական UBS-ը։

Ներմուծման մաքսատուրքերի մանրամասներ

Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարեց 185 երկրներից ԱՄՆ ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին։ Բազային դրույքաչափը կազմում է 10%, սակայն շատ երկրների համար այն զգալիորեն բարձր է։ Օրինակ՝ Չինաստանից ներմուծման համար մաքսատուրքը 34% է, ԵՄ երկրներից՝ 20%, Շվեյցարիայից՝ 31%, Իսրայելից՝ 17%, Ղազախստանից՝ 27%։ Բացառություններ են արվել մի շարք երկրների համար՝ Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, Կուբայի և Բելառուսի։ Բացի այդ, 25% հարկ է սահմանվել ԱՄՆ ներմուծվող ավտոմեքենաների և պահեստամասերի վրա։

Շուկայի արձագանքը

Մաքսատուրքերի ներդրումը բացասաբար է ազդել համաշխարհային ֆինանսական և ապրանքային շուկաների վրա։ Նյու Յորքում ապրիլի 4-ին Dow Jones-ի ինդեքսը հասել է 2024 թվականի կեսերից ի վեր ամենացածր մակարդակին՝ շաբաթվա կորուստները գերազանցելով 8%-ը։ Սա Dow Jones-ի համար վերջին տարիների ամենամեծ անկումն է։

Ասիական շուկաները նույնպես զգացել են մաքսատուրքերի ազդեցությունը։ Ճապոնական Nikkei ինդեքսը ապրիլի 7-ին նվազել է ավելի քան 8%-ով, իսկ Չինաստանի, Հոնկոնգի և Ավստրալիայի բորսաներում գրանցվել են զգալի կորուստներ։ Գերմանական DAX ֆոնդային ինդեքսը նույնպես նվազել է գրեթե 10%-ով։

Ներմուծման մաքսատուրքերի կտրուկ ավելացումը առաջացրել է ռեցեսիայի հավանականության աճ և բացասական ազդեցություն համաշխարհային շուկաների վրա։ Բանկերը և վերլուծական կենտրոնները զգուշացնում են, որ առաջիկա ամիսներին հնարավոր է շարունակվի տնտեսական անկման ռիսկի աճը՝ կապված առևտրային սահմանափակումների հետ։

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար:  

Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին

Լրահոս 0 մեկնաբանություն Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին գրառման համար

Կոնվերս Բանկն ամփոփել է C360 Mastercard քարտապանների համար արշավի արդյունքները: Ամփոփիչ միջոցառման ժամանակ գլխավոր մրցանակների՝ 4 էլեկտրական մեքենաների բանալիները հանձնվել են պատահականության սկզբունքով ընտրված մասնակիցներին:

«Շնորհակալ եմ, չԷի հավատում հաջողությանը, ինձ թվում էր՝ ինչ-որ խաղ է», — մրցանակների հանձնման արարողության ժամանակ ասել է հաղթողներից Գագիկ Թովմասյանը:

«Հայաստանը շատ լավ երկիր է օտարերկրացիների համար։ Ես ապագա բժիշկ եմ ու այստեղ նաև բիզնեսով եմ զբաղվում։ Ինձ համար անակնկալ էր այս շահումը, բայց շահումից հետո որոշել եմ, որ իմ բիզնեսի և իմ բոլոր հաշիվները տեղափոխել Կոնվերս Բանկ», — հավելել է մեկ այլ հաղթող՝ Բժշկական համալսարանի ուսանող Ադոմահ Սամուելը Գանայից:

Արշավի շրջանակում, բացի էլեկտրական մեքենաները, նախատեսված է եղել նաև մինչև 15%-ի չափով քեշբեք, որից օգտվել են մրցույթի պայմաններին բավարարած բոլոր մասնակիցները:

Արշավի ամփոփմանը մասնակցել են նաև հյուրեր Mastercard-ից: Փոխնախագահ, Հայաստանում և Վրաստանում տարածաշրջանային մենեջեր Դավիդ Զգուդաձեն, իր հերթին, ողջունել է միջոցառման մասնակիցներին և շեշտել Կոնվերս Բանկի հետ երկարամյա արդյունավետ համագործակցությունն ու դրա արդյունքում հաճախորդների համար նոր հնարավորությունների ստեղծումը:

«Շատ ուրախ եմ, որ մեր գործընկեր Կոնվերս Բանկի հետ նման արշավ ենք իրականցրել։ Հայաստանում ֆինանսական ծառայություններն արագ թվայնացվում են, այս հարցում Կոնվերս Բանկն առաջատարներից է: Նման   միջոցառումները հնարավորություն են տալիս, որ հաճախորդները զգան, թե որքան կարևոր ու լավ է թվայնացումը, և որքան հարմարավետ են թվային ծառայությունները»,- ասել է նա:

Կոնվերս Բանկի գործառնական դեպարտամենտի տնօրեն Արթուր Մխիթարյանը նշել է, որ Mastercard-ը Կոնվերս Բանկի ռազմավարական գործընկերներից է, և հավելել՝ Mastercard-ի հետ համագործակցությունը ընդգրկուն է և ներառում է գործունեության մի քանի ոլորտ:

«Ներկայում Mastercard-ի հետ համագործակցում ենք ոչ միայն քարտային,  այլև տեխնոլոգիական ոլորտներում, թողարկում ենք դասական և թվային Mastercard վճարային քարտեր, միասին զարգացնում քարտային գործառնությունների հնարավորությունները, իրականացնում համատեղ արշավներ: Վստահ եմ՝ համագործակցությունը ավելի կխորանա, ինչի արդյունքում կներկայանանք նոր առաջարկներով», — ասել է նա:

Հիշեցնենք, որ արշավն անցկացվել է 2024թ. դեկտեմբերի 23-ից մինչև 2025թ. փետրվարի 28-ը: Հաշվի են առնվել ինչպես ՀՀ վաճառակետերում, այնպես էլ արտասահմանյան վաճառակետերում կատարված անկանխիկ գնումները:

Մանրամասն՝ տեսանյութում։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: