Ինչ է կատարվել Հայաստանում և արտերկրում՝ դիտեք բոլոր կարեւոր, օգտակար եւ հետաքրքիր լուրերը` նոր մանրամասներով Armenian Business News-ի եթերում, տեսանյութերում եւ www.abnews.am կայքում
Օրենքը՝ մեկ հպումով․ ՕՐԻՆ AI. Հայաստանյան նոր հարթակը օգնում է ընթերցել օրենքները կարճ ժամանակում պարզ լեզվով
Լրահոս 0 մեկնաբանություն Օրենքը՝ մեկ հպումով․ ՕՐԻՆ AI. Հայաստանյան նոր հարթակը օգնում է ընթերցել օրենքները կարճ ժամանակում պարզ լեզվով գրառման համարՀայաստանյան նոր հարթակը օգնում է ընթերցել օրենքները կարճ ժամանակում պարզ լեզվով։
Իրավաբանական որևէ գործընթացով անցնելիս երբևէ մտածե՞լ եք՝ ինչքան արագ կլիներ աշխատանքը, եթե կրճատվեր անհրաժեշտ նորմերի ու օրենքների փնտրման, մեկնաբանման վրա ծախսվող ժամանակը։ Կամ, եթե Դուք մասնագետ չեք, ինչպես կփոխվեր Ձեր կյանքը, եթե օրենքը բացատրվեր առցանց, միանգամից, պարզ ու հստակ կերպով։
Եթե այո, ապա, շնորհավորում եմ․ խնդիրը լուծված է, արդեն հասանելի է հայկական նոր ծրագիրը՝ ՕրինAI–ը։ Հարթակը, որը կարող է մեկ հպումով պատասխանել նույնիսկ ամենաբարդ իրավաբանական հարցին՝ պարզ, հասկանալի լեզվով և ուղիղ հղում կատարելով օրենքի համապատասխան հոդվածին, նոր էջ է բացում հայկական իրավաբանական մշակույթում։ Իսկ ինչպե՞ս առաջացավ Օրին–ի ստեղծման գաղափարը։
ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – Օրին AI-ի հիմնադիր
9089
01.58-02.15,
միշտ ինձ դժգոհացնում էր, որ էդ անընդհատ ինչ որ հարցի շուրջ խորանալ, նայել, գտնել, որը ահավոր շատ ժամանակ է տանում։ Այսինքն՝ ոնց որ ասած ,էն կարևոր գործերը թողած, ամբողջ ժամանակ դու մտնում ես էդ հոդվածների մեջ, փորփրում ես, մինչև գտնում ես վերջնական պատասխանը։
․․․․․․․
02.28- 02.37,
Մի կողմից դա էր, որ մասնագետների գործը հեշտացնենք, այսինքն, ավել ժամանակ ստեղծենք իրենց համար
03. 19- մեր պրոդուկտը նաև ոչ մասնագետներին ա հնարավորություն տալիս, որ օրենքի լեզուն իրենց համար ավելի բարդ լինի և հարցեր տան, արագ ստանան իրենց պատասխանները, ամենակարևորը որտեղից ուզեն։
Հայկական օրենսդրությանն ամբողջովին տիրապետող Օրին AI-ը վայրկյանների ընթացքում մատուցում է օրենքի հստակ ու պարզ մեկնաբանություն։ Տվյալների բազան պատկանում է ընկերությանը՝ դրանք թարմացվում են շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ՝ ապահովելով տեղեկության ճշգրտություն ու արդիականություն։ Հայկական օրենսդրությանն առնչվող հարցեր կարելի է հղել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։
ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – Օրին AI-ի հիմնադիր
9099
-00.12, 00.18-, 01.02- 01.09
Հարց եմ տվել շահութահարկի դրույքաչափերը, կասե՞ք, ինքը շատ պարզ հարց է, բայց տենց մանրամասն էս ամբողջ հոդվածին ի՞նչ դրույքաչափեր կան, կասի և վերջում էլ հոդվածի հղումը կկատարի։ ․․․․․ինքը շատ լավ հայերենով շարադրում է ․․․․ վերջում էլ Հարկային օրենսգրքի էս ինչ հոդված, նաև էս մասով էլ փոփոխություն կա այս տարվա սկզբից, նաև՝ դա է բերել։
Դեռ մեկ ամիս գործարկված հարթակն արդեն ունի ավելի քան 1600 օգտատեր։ Մի շարք իրավաբանական ու հաշվապահական ընկերություններ օգտագործում են Օրին AI-ն՝ իբրև ժամանակ խնայող և սխալների ռիսկը նվազեցնող գործիք։ Հարթակն ապահովում է տվյալների լիարժեք գաղտնիություն․ համակարգում տեսանելի չէ, թե ով է հարցի հեղինակը։
ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – Օրին AI-ի հիմնադիր
9092
00.02- 00.12,, 00.25-00.35, 00.57
Նույնականացումը կատարվում է մեյլով, մեծ հաշվով ինչ որ խնդիր չունենք, ու անուն, ազգանուն, պարտադիր դաշտերը և ծննդյան ամսաթիվ, ըստ իրենց ցանկության․․․ հարցեր տալու մասը ամբողջությամբ, ամբողջ պրոցեսը գաղտնագրված է, էդտեղ մենք չենք տեսնում ով է հարցը տալիս։ ․․․․ քաղաքականությունը ի սկզբանե տենց էր ընտրված։
Իրավաբանական յուրահատուկ այս հարթակը ոչ միայն պատասխանում է, այլև սովորեցնում։ Հաճախ, երբ օգտատերը հարց է տալիս, համակարգը նաև մատնանշում է՝ ինչ այլ օրենքներ կարող են կիրառվել տվյալ դեպքում, ինչ տուգանքներ են նախատեսված, եթե հարցը վերաբերում է խախտումներին և այլն։
Ապագայում հարթակն այցելուներին կծանոթանացնի նաև օրենսդրական թարմ և կարևոր փոփոխություններին, յուրաքանչյուր շաբաթ դրանք կառաքի օգտատերերի էլեկտրոնային հասցեներին։
Հետագայում ընկերությունը պատրաստվում է ընդլայնել գործունեության շրջանակը՝ դուրս գալով միջազգային շուկա։
*գովազդ
Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել
Լրահոս 0 մեկնաբանություն Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել գրառման համարAI խաղալիքներում՝ նոր ռիսկ երեխաների համար
Աշխարհի խոշորագույն խաղալիքների արտադրող Mattel-ը (մասնավորապես Barbie-ի և Hot Wheels-ի ստեղծողը) վերջերս հայտարարեց ChatGPT-ի ստեղծող OpenAI-ի հետ համագործակցության մասին՝ նախատեսելով AI ներառել խաղալիքներում: Բայց հոգեբանները, մանկական անվտանգության պաշտպանները և տեխնոլոգիական փորձագետները ահազանգում են՝ սա կարող է լուրջ սպառնալիք լինել երեխաների հոգեկան զարգացման համար:
Ինչ է պլանավորում Մատելը
Mattel-ի ղեկավարները պարզաբանում են, որ համագործակցությունը դեռևս նախնական փուլում է, իսկ կոնկրետ խաղալիքների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Bloomberg-ի հաղորդմամբ՝ ընկերությունը քննարկում է թվային օգնականների ստեղծում՝ հիմնված սիրված կերպարների վրա կամ արդեն հայտնի խաղալիքների՝ օրինակ Magic 8 Ball-ի, ավելի ինտերակտիվ դարձում:
Mattel-ի գլխավոր ֆրանչայզ պաշտոնյան Ջոշ Սիլվերմենն ասել է. «AI տեխնոլոգիան մեզ թույլ է տալու վերաիմաստավորել խաղի ապագան»: Բայց արդյո՞ք այդ ապագան վարդագույն է երեխաների համար:
Փորձագետների ահազանգը
Հասարակական շահերի պաշտպան «Public Citizen» կազմակերպության համանախագահ Ռոբերտ Վայսմանը զգուշացնում է. «AI տեխնոլոգիան երեխաների խաղալիքներում կարող է իրական վնաս հասցնել նրանց: Երեխաները դեռևս ունակ չեն լիարժեք տարբերակել իրականությունն ու երևակայությունը»:
Վայսմանի խոսքով՝ մարդկային ձայն ունեցող և «զրույցի ընդունակ» խաղալիքները կարող են խաթարել երեխաների սոցիալական զարգացումը, խանգարել հասակակիցների հետ հարաբերությունների ձևավորմանը և առաջացնել կախվածություն:
Fairplay կազմակերպության տնօրեն Ջոշ Գոլինը նույնիսկ ավելի խիստ է. «Պարզվում է՝ Mattel-ը ոչինչ չի սերտել 2015-ին տապալված «Hello Barbie»-ի պատմությունից: Այժմ էլ պատրաստվում է վտանգել երեխաների գաղտնիությունն ու բարեկեցությունը՝ կրկին գործի դնելով “խուզարկու” խաղալիքներ»:
Անցյալի «Hello Barbie»-ի փորձը՝ որպես նախազգուշացում
Mattel-ը առաջին անգամը չէ, որ խաղում է կրակի հետ: 2015-ին թողարկված Hello Barbie տիկնիկը ինտերնետին միացված էր և օգտագործում էր նախնական AI տեխնոլոգիա: Սակայն կարճ ժամանակ անց պարզվեց՝ խաղալիքը ձայնագրում է երեխաների խոսքերը և պահում դրանք ամպային սերվերներում: Շուտով անվտանգության փորձագետները բացահայտեցին, որ տիկնիկները հեշտությամբ կարելի է կոտրել: Mattel-ը դադարեցրեց արտադրությունը 2017-ին:
Ի՞նչ կարող է լինել այս անգամ
Այժմ խոսքը գնում է ոչ միայն ձայնագրման, այլ ինտերակտիվ, մարդու նման խոսող AI-ի մասին: Հոգեբաններն ընդգծում են՝ նույնիսկ մեծահասակները հեշտությամբ կախվածություն են ձևավորում AI-ընկերների, AI-թերապևտների կամ սիրային chatbot-ների նկատմամբ: Երեխաների դեպքում ռիսկը կրկնապատկվում է՝ երկարաժամկետ հետևանքներով:
Այս մասին հիշեցնում է նաև անցյալ տարվա ողբերգական դեպքը՝ երբ 14-ամյա պատանին ինքնասպան եղավ՝ սիրահարվելով AI կերպարին, որը մարմնավորում էր Դեներիս Տարգարյենին՝ «Գահերի խաղից»:
Google-ի DeepMind լաբորատորիայի գիտնականները նույնպես նախազգուշացրել են. «Ձևական հուշումներով, քծնանքով և օգտագործողին համաձայնություն հայտնող տոնով հանդես եկող AI-ները կարող են համոզել անչափահասներին վնասել իրենց»:
Եզրակացություն՝ խաղալիք, թե վտանգ
Թեև Mattel-ը նշում է, որ AI խաղալիքները չեն լինի 13-ից փոքր երեխաների համար, փորձագետները պնդում են՝ դա բավարար սահմանափակում չէ: Մանավանդ երբ դեռահասների շրջանում արդեն իսկ նկատվում է AI-ների հետ ինտենսիվ կապի ձևավորում, որի հետևանքները ծնողներն ու ուսուցիչները հաճախ չեն գիտակցում:
Երբ տեխնոլոգիաները զարգանում են առանց մանկական հոգեբանության վրա հիմնված բարոյական եզրակացությունների, դրանք կարող են հանգեցնել մարդկային փոխհարաբերությունների աղճատման և հոգեկան առողջության խնդիրների: Իսկ խաղալիքները, որոնք պիտի լինեն երևակայության և հաղորդակցության աղբյուր, կարող են վերածվել մեկուսացման և կախվածության պատճառի:
Խաղալիքներն ընդամենը խաղալիքներ պետք է մնան: Ենթագիտակցական հարաբերություն AI-ի հետ երեխաների կողմից կարող է ստեղծել մի աշխարհ, որտեղ ընկերությունը՝ կեղծ է, զրույցը՝ մանիպուլյատիվ, իսկ խաղը՝ ոչ թե զարգացնող, այլ՝ վտանգավոր։
*հոդվածը պատրաստելիս օգտագործվել է նաեւ ԱԲ
Հունիսի 28-ի կարևոր լուրերի նոր մանրամասները
Լրահոս 0 մեկնաբանություն Հունիսի 28-ի կարևոր լուրերի նոր մանրամասները գրառման համարԻնչ է կատարվել Հայաստանում եւ արտերկրում՝ դիտեք բոլոր կարեւոր, օգտակար եւ հետաքրքիր լուրերը` նոր մանրամասներով Armenian Business News-ի եթերում, տեսանյութերում եւ www.abnews.am կայքում
Դալան Տեխնոպարկը՝ TOON EXPO MOSCOW 2025-ում
Լրահոս 0 մեկնաբանություն Դալան Տեխնոպարկը՝ TOON EXPO MOSCOW 2025-ում գրառման համարՄոսկվայում մեկնարկել է TOON EXPO MOSCOW 2025-ը, որտեղ ներկայացված են պրեմիում անշարժ գույքի նախագծեր Հայաստանից, Ռուսաստանից և ողջ աշխարհից։
Այսօր ամբողջ աշխարհում ներդրողները նոր շուկաներ են փնտրում հեռանկարային ներդրումներ կատարելու համար, և TOON EXPO-ն հիանալի հնարավորություն է ոլորտի առաջատարների և ներդրողների հետ կապեր հաստատելու և հայկական շուկայում աճի նոր հնարավորություններ ներկայացնելու համար։
Դալան Տեխնոպարկը, որպես Հայաստանի ամենագրավիչ ներդրումային նախագծերից մեկը, ներկայացված է TOON EXPO-ում։ Այն ռուսաստանյան ներդրողներին և գործընկերներին ներկայանում է որպես յուրահատուկ ներդրումային հնարավորություն, քանի որ մեկ տարածքում համախմբում է բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ աշխատելու և հանգիստ ու հարմարավետ առօրյան կազմակերպելու համար։
Դալանը ներկայացված է իր կոմերցիոն գործընկեր Red Invest Group-ի տաղավարում, որտեղ այցելուները ծանոթանում են տեխնոպարկի հնարավորություններին, ներդրումային մոդելին և ապագա վարձակալների համար նախատեսված աշխատատեղերի նոր ստանդարտներին։ Նախագիծը արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել էքսպոյի այցելուների շրջանում՝ որպես հեռանկարային բիզնես նախագիծ, որն իր մեջ համախմբել է աշխարհի տարբեր տեխնոպարկերի լավագույն փորձը։
Դալանն ունի 155,000 քմ կառուցապատվող մակերես, կառուցվում է որպես ժամանակակից բիզնես էկոհամակարգ, և բացի գրասենյակային տարածքներից, իր կառուցվածքում ներառում է․
— ռեստորաններ և food court
— մարզասրահ, լողավազան և SPA կենտրոն,
— կոնֆերանսների և միջոցառումների սրահներ
— հյուրանոց
— կոմերցիոն տարածքներ
— հրապարակներ և հանգստի գոտիներ
Տեխնոպարկն ունենալու է 3000 օֆիսային աշխատատեղ և 40,000 քմ գրասենյակային տարածք։
Դալանը նախագծվել և կառուցվում է միջազգային LEED և BOMA ստանդարտներով՝ ապահովելով էներգախնայողություն, առողջ միջավայր և տեխնոլոգիական հագեցվածություն։
*գովազդ
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին
Լրահոս 0 մեկնաբանություն ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին գրառման համարՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին
Հունիսի 27-ից 29-ը
Մոսկվայի Տիմիրյազև ցուցահանդեսային կենտրոն
Ներկայացված են ավելի քան 50 նախագծեր, որոնցով հանդես են գալիս Հայաստանի առաջատար կառուցապատողները, արտերկրում անշարժ գույք ներկայացնող ընկերությունները, բանկերը և անշարժ գույքի գործակալությունները։
Ցուցահանդեսին ներկայացված են՝
— բնակարաններ նորակառույց շենքերում,
— առանձնատներ և ամառանոցներ,
— ներդրումային նախագծեր Հայաստանում և արտերկրում
Բոլորը՝ միայն այս 3 օրերի համար նախատեսված հատուկ առաջարկներով և զեղչերով։
*Ameria Bank* -ը ներկայանում են հատուկ սփյուռքի համար մշակված հիփոթեքային վարկերով:
Ցուցահանդեսի կազմակերպիչը՝ Հայաստանում խոշորագույն և հանրության կողմից սիրված ցուցահանդեսների կազմակերպիչ Big Projects ընկերությունն է։
TOON EXPO MOSCOW 2025. Ներդրում, որն ավելի է մոտեցնում տանը:
*գովազդ
TOON EXPO MOSCOW 2025-ը բացել է դռները ռուսաստանաբնակ հայրենակիցների համար
Լրահոս 0 մեկնաբանություն TOON EXPO MOSCOW 2025-ը բացել է դռները ռուսաստանաբնակ հայրենակիցների համար գրառման համարTOON EXPO MOSCOW 2025-ը բացել է դռները ռուսաստանաբնակ հայրենակիցների համար
Հունիսի 27-ից 29-ը
Մոսկվայի Տիմիրյազև ցուցահանդեսային կենտրոն
Ներկայացված են ավելի քան 50 նախագծեր, որոնցով հանդես են գալիս Հայաստանի առաջատար կառուցապատողները, արտերկրում անշարժ գույք ներկայացնող ընկերությունները, բանկերը և անշարժ գույքի գործակալությունները։
Ցուցահանդեսին ներկայացված են՝
— բնակարաններ նորակառույց շենքերում,
— առանձնատներ և ամառանոցներ,
— ներդրումային նախագծեր Հայաստանում և արտերկրում
Բոլորը՝ միայն այս 3 օրերի համար նախատեսված հատուկ առաջարկներով և զեղչերով։
*Ameria Bank* -ը ներկայանում են հատուկ սփյուռքի համար մշակված հիփոթեքային վարկերով:
Ցուցահանդեսի կազմակերպիչը՝ Հայաստանում խոշորագույն և հանրության կողմից սիրված ցուցահանդեսների կազմակերպիչ Big Projects ընկերությունն է։
TOON EXPO MOSCOW 2025. Ներդրում, որն ավելի է մոտեցնում տանը:
*գովազդ
ՀՀ-ն 1,5 միլիոն դոլար դրամաշնորհ կստանա «Նաիրիտ»-ի տարածքի բարելավման համար
Հայաստանին կտրամադրվի 1,5 մլն դոլարի դրամաշնորհ՝ «Նաիրիտ» գործարանի տարածքում շրջակա միջավայրի վիճակը բարելավելու նպատակով։ Ծրագրով նախատեսվում է իրականացնել տեխնիկական նախագծում, բնապահպանական և սոցիալական ռիսկերի գնահատում, կարողությունների զարգացում և այլ նախապատրաստական աշխատանքներ։
Աջակցություն անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին՝ ևս երկու ամիս
44-օրյա պատերազմում անհայտ կորած 21 զինծառայողի ընտանիքը կշարունակի ստանալ ամսական 300 հազար դրամ սոցիալական աջակցություն՝ ևս երկու ամիս։ Ծրագրի երկարաձգման համար կպահանջվի 12.6 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում։
Երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային աջակցության ծրագիրն ուժի մեջ է
Կառավարությունը հաստատել է երեխա ունեցող ընտանիքներին պետական աջակցությամբ բնակարանային ապահովման ծրագիրը։ 2025 թ. երկրորդ եռամսյակում այն կֆինանսավորվի լրացուցիչ միջոցներով։ Հունիսի 1-ի դրությամբ աջակցություն է ստացել 1164 ընտանիք՝ շուրջ 900 մլն դրամի չափով։
Կրիպտոակտիվների եկամուտները կհարկվեն 1% դրույքաչափով
ՀՀ հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ․ 2025-ից կրիպտոակտիվների օտարումից ստացված եկամուտների համար սահմանվել է 1% եկամտահարկ։ Խոսքը նաև ապակենտրոնացված համակարգերում ստացվող պարգևատրման մասին է։
«Մեկ պատուհանի» մաքսային համակարգը՝ որպես ԵԱՏՄ մոդել
ԵՏՀ մաքսային համագործակցության նախարարը կոչ է արել ԵԱՏՄ անդամներին կիրառել ՀՀ մաքսային «մեկ պատուհանի» համակարգի փորձը։ Նրա խոսքով՝ համակարգը պարզ է, հասանելի և հեշտ կիրառելի ձեռնարկատերերի համար։
Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ առևտրային համաձայնագրի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Չինաստանի հետ առևտրային համաձայնագրի կնքման մասին՝ առանց մանրամասների։ Նա հավելել է, որ նման համաձայնագիր սպասվում է նաև Հնդկաստանի հետ։
ԵՄ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կերկարաձգվեն 6 ամսով
ԵՄ-ն որոշել է ևս կես տարով երկարաձգել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները։ Այս պահի դրությամբ գործում են 17 պատժամիջոցների փաթեթներ՝ ֆինանսներից մինչև տեխնոլոգիաներ ընդգրկող։
Bloomberg․ Իսրայելի վնասը Իրանի հետ բախումից՝ 3 միլիարդ դոլար
Bloomberg-ը հաղորդում է, որ Իսրայելի կրած վնասը՝ Իրանի հետ վերջերս տեղի ունեցած հակամարտությունից, կազմել է շուրջ 3 մլրդ դոլար։ Դրանք ներառում են ենթակառուցվածքների վերականգնումն ու բիզնեսների փոխհատուցումները։
Forbes․ Ռուսաստանի վարկային քարտերի պարտքը հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանում վարկային քարտերի պարտքը մայիսի վերջին կազմել է 575.9 մլրդ ռուբլի։ Ավելի քան 90 օր ուշացում ունեցող քարտերի թիվը հասել է 8.3 միլիոնի՝ նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 1.4 միլիոնով։
*հոդվածը պատրաստելիս օգտագործվել է նաեւ ԱԲ
Ինչ է կատարվել այսօր Հայաստանում և արտերկրում՝ դիտեք բոլոր կարեւոր, օգտակար եւ հետաքրքիր լուրերը` նոր մանրամասներով Armenian Business News-ի եթերում, տեսանյութերում եւ www.abnews.am կայքում
Ինչպե՞ս հարստանալ՝ Ozon Հայաստան հարթակում մեղր վաճառելով
Լրահոս 0 մեկնաբանություն Ինչպե՞ս հարստանալ՝ Ozon Հայաստան հարթակում մեղր վաճառելով գրառման համարOzon Հայաստանն առցանց վաճառքի խոշոր հարթակ է, որտեղ ձեռնարկատերերը կարող են սկսել և զարգացնել իրենց բիզնեսը։
Այստեղ ամեն օր հազարավոր գնորդներ փնտրում են ապրանքներ՝ տեղական արտադրանքից մինչև համաշխարհային բրենդեր։ Ozon-ը հոգ է տանում ամենաբարդ խնդիրների մասին։ Ապրանքների պահեստավորո՞ւմ՝ առկա է։ Առաքում ամբողջ երկրո՞վ՝ իհարկե։ Առաջխաղացում, ֆինանսական աջակցություն և անվտանգ վճարումնե՞ր՝ անշուշտ։ Ձեզ մնում է միայն տեղադրել ապրանքները մարքեթփլեյսում և հաշվարկել շահույթը։
Եթե Ozon-ը մարդ լիներ՝ ձեզ ձեռքերի վրա կտաներ․ դեռ պարզապես օգնում է վաստակել։ Մեր կոմիքսում պատմում ենք՝ ինչպես։
Ozon Հայաստանի շնորհիվ այլևս կարիք չի լինի կանգնել վաճառասեղանի մոտ և փորձել գրավել գնորդների ուշադրությունը
Ozon հարթակում կան քայլ առ քայլ հրահանգներ վաճառողների համար, օրինակներ՝ Հայաստանի այլ ձեռնարկատերերից, և պատասխաններ բոլոր հարցերին
Վաճառողին գրանցելու համար անհրաժեշտ է փաստաթղթերի նվազագույն փաթեթ
Վաճառողների համար առկա է զրուցարան, որտեղ հնարավոր է ստանալ խորհուրդներ և փոխանակվել փորձով
Վաճառքի համար երեք տարբերակ կա։ Կարող ես ամբողջը թողնել Ozon-ին՝ պահեստավորումից մինչև առաքում, կամ որոշ բաներ անել ինքդ
Պատվերը հանձնելը հարմար է․ այն ընդունում են պատվերների հանձման կետում
Շահույթի աճի սահմաններ գրեթե չկան։ Ozon հարթակն ստեղծված է ձեր բիզնեսի զարգացման համար
Այս պատմությունը մեկն է շատերից։ Մինչ դուք կարդում էիք այս կոմիքսը, ևս տասնյակ հայաստանյան ձեռնարկատերեր գրանցվում էին Ozon-ում։ Ո՛չ։ Նրանք արդեն ստանում են իրենց առաջին շահույթը։
Անցե՛ք seller.ozon.ru/am և արե՛ք առաջին քայլը դեպի հաջողություն։ Ձեզ անհրաժեշտ է ընդամենը ապրանքն ու աճելու ցանկություն։
*գովազդ