2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Դալան Տեխնոպարկը՝ TOON EXPO MOSCOW 2025-ում

Հնս 28, 2025 13:25
23

Մոսկվայում մեկնարկել է TOON EXPO MOSCOW 2025-ը, որտեղ ներկայացված են պրեմիում անշարժ գույքի նախագծեր Հայաստանից, Ռուսաստանից և ողջ աշխարհից։

Այսօր ամբողջ աշխարհում ներդրողները նոր շուկաներ են փնտրում հեռանկարային ներդրումներ կատարելու համար, և TOON EXPO-ն հիանալի հնարավորություն է ոլորտի առաջատարների և ներդրողների հետ կապեր հաստատելու և հայկական շուկայում աճի նոր հնարավորություններ ներկայացնելու համար։

Դալան Տեխնոպարկը, որպես Հայաստանի ամենագրավիչ ներդրումային նախագծերից մեկը, ներկայացված է TOON EXPO-ում։ Այն ռուսաստանյան ներդրողներին և գործընկերներին ներկայանում է որպես յուրահատուկ ներդրումային հնարավորություն, քանի որ մեկ տարածքում համախմբում է բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ աշխատելու և հանգիստ ու հարմարավետ առօրյան կազմակերպելու համար։

Դալանը ներկայացված է իր կոմերցիոն գործընկեր Red Invest Group-ի տաղավարում, որտեղ այցելուները ծանոթանում են տեխնոպարկի հնարավորություններին, ներդրումային մոդելին և ապագա վարձակալների համար նախատեսված աշխատատեղերի նոր ստանդարտներին։ Նախագիծը արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել էքսպոյի այցելուների շրջանում՝ որպես հեռանկարային բիզնես նախագիծ, որն իր մեջ համախմբել է աշխարհի տարբեր տեխնոպարկերի լավագույն փորձը։

Դալանն ունի 155,000 քմ կառուցապատվող մակերես, կառուցվում է որպես ժամանակակից բիզնես էկոհամակարգ, և բացի գրասենյակային տարածքներից, իր կառուցվածքում ներառում է․

— ռեստորաններ և food court

— մարզասրահ, լողավազան և SPA կենտրոն,

— կոնֆերանսների և միջոցառումների սրահներ

— հյուրանոց

— կոմերցիոն տարածքներ

— հրապարակներ և հանգստի գոտիներ

Տեխնոպարկն ունենալու է 3000 օֆիսային աշխատատեղ և 40,000 քմ գրասենյակային տարածք։

Դալանը նախագծվել և կառուցվում է միջազգային LEED և BOMA ստանդարտներով՝ ապահովելով էներգախնայողություն, առողջ միջավայր և տեխնոլոգիական հագեցվածություն։

 

*գովազդ

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: