Ավելի քան 115,000 արցախահայեր ունեն 070 կոդավորված անձնագրեր
Առաջին եռամսյակում Volkswagen-ի գործառնական շահույթը նվազել է 40%-ով
2025թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 11.6%-ով
2025թ.-ի հունվար-փետրվարին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 24.7 մլրդ դրամ
Որ տրանսպորտի տեսակն է փոխադրել ամենաշատ բեռը 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրամիությունը մինչև 2025թ. վերջ Ուկրաինային կտրամադրի 9 մլրդ եվրոյի օգնություն
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին. դիտեք ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 5.7%-ով
Չինաստանը բարձրացրել է մաքսատուրքերն ԱՄՆ-ի համար 84%-ով՝ ի պատասխան Թրամփի տուրքերի
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․3%-ով
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 33․3%-ով
Հայաստանում այս տարվա առաջին երեք ամիսներին ավտովթարի հետևանքով զոհվել է 60 մարդ, վիրավորվել՝ 1391-ը․ Արմեն Խաչատրյան
Փետրվարին Վրաստանում շինարարությունը տարեկան հաշվարկով աճել է 4.9%-ով
Հայաստանը հանցավորության մակարդակով ճանաչվել է ամենաանվտանգ երկրներից մեկը
Արհեստական ​​բանականության ներդրումը առաջիկա տարիներին կկրճատի աշխատատեղերի 40%-ը. ՄԱԿ
Նյու Յորքում ապրում են մոտ 385 հազար դոլարային միլիոնատերեր. հետազոտություն
ԱՄՆ-ն օրական 2 միլիարդ դոլար է ստանում մաքսատուրքերից. Թրամփ
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 5,9%-ով
AMX-ը ամփոփել է 2024 թվականի տարեկան տվյալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 73․9%-ով

Շրի Լանկայում ցուցարարները ներխուժել են նախագահական նստավայր

Հլս 9, 2022 19:02
93

Կոլոմբոյում ցուցարարները ներխուժել են Շրի Լանկայի նախագահ Գոտաբայ Ռաջապակսայի նստավայր։ Ցուցարարները պահանջում են նրա հրաժարականը։ Այս մասին հայտնում են Bloomberg-ը և տեղական Ada Derana պորտալը։Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել։ Բացի այդ, երկրում գործում է պարետային ժամ։ Ոստիկանության ղեկավարությունը ճեպազրույցում ասել է, որ իշխանությունները չեն դադարեցնի խաղաղ ցույցերը։ Շրի Լանկայի փաստաբանների ասոցիացիան և ընդդիմադիր կուսակցությունները ցուցարարներին կոչ են արել շարունակել իրենց խաղաղ ցույցերը,- գրում է Bloomberg-ը։ Այս շաբաթվա սկզբին Կոլոմբոյի դատարանը մերժեց կառավարության խնդրանքը ՝ արգելելու ցուցարարներին մուտք գործել նախագահի պաշտոնական նստավայրի անմիջական մերձակայքը:Ada Derana պորտալի տվյալներով ՝ տուժել է առնվազն 31 մարդ, այդ թվում ՝ մի քանի ոստիկան։ Նրանցից երկուսի վիճակը ծանր է։

Շրի Լանկայի նախագահի քարտուղարի խոսքով ՝ Գոտաբայ Ռաջապակսան պաշտոնական նստավայրից դուրս է եկել առավոտյան ժամը մոտ 10-ին։ Այժմ նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ, նրա գտնվելու վայրը հայտնի չէ։ Հաղորդվում է, որ Ռաջապակսան տեղափոխվել է անվտանգ վայր ՝ բնակավայրից հեռու: Ռուսաստանում Շրի Լանկայի նախկին դեսպանը կարծում է, որ Ռաջապակսան երկիրը լքել է ինքնաթիռով։Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրամասինգեն հրավիրել է կուսակցությունների առաջնորդների արտակարգ խորհրդակցություն ՝ քննարկելու ներկա իրավիճակը, հայտնում է Blomberg-ը ՝ վկայակոչելով Շրի Լանկայի նախագահի գրասենյակի հաղորդագրությունը։ Գոթաբայ Ռաջապակսան ասել է, որ կընդունի կառավարության ցանկացած որոշում, հաղորդում է Ada Derana-ն։ Newswire պորտալի փոխանցմամբ ՝ կուսակցության առաջնորդները որոշել են, որ երկրի նախագահը պետք է հրաժարական տա։