ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկացել է չեղարկել Չինաստանից ապրանքների մաքսատուրքերի մի մասը, որոնք սահմանել էր պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը ՝ գնաճը նվազեցնելու նպատակով։ Այս մասին գրում է The New York Times-ը ՝ հղում անելով աղբյուրներին։
Թերթը նշել է, որ բիզնես ասոցիացիաները, մասնավորապես ՝ Առևտրի պալատը, պնդել են տուրքերի մի մասի վերացումը։ Միաժամանակ որոշ տնտեսագետներ հաշվարկել են, որ նման որոշումը կնվազեցնի գնաճը։
Տնտեսագետ, ԱՄՆ ֆինանսների նախկին նախարար Լոուրենս Սամերսի կարծիքով ՝ ճիշտ մեղմացումը կարող է հանգեցնել սպառողական գների ինդեքսի 1,3 տոկոսային կետով անկման։ Դա տեղի կունենա միայն այն դեպքում, երբ ընկերությունները կիջեցնեն չինական ապրանքների գները ՝ որոշ տուրքեր հանելուց հետո։
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը նշել է, որ մաքսատուրքերի փոփոխությունը գնաճը նվազեցնելու միջոց չէ։ Այնուամենայնիվ, որոշ տուրքերի վերացումը տեղին կլիներ։
Հունիսի 14-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը մեղադրում է «համաշխարհային մարտահրավերներին» ԱՄՆ-ում աճող տնտեսական խնդիրների համար։