Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Twitter-ում հնարավոր կլինի հրապարակել հոդվածներ և նույնիսկ գրքեր

Հլս 25, 2023 13:09
21

Իլոն Մասկը բացահայտել է, որ Twitter-ի մշակման թիմն աշխատում է մի ֆունկցիայի վրա, որը թույլ կտա օգտատերերին մեծ հոդվածներ տեղադրել հարթակում։

Նոր ֆունկցիան «օգտատերերին թույլ կտա շատ երկար և բարդ հոդվածներ տեղադրել՝ օգտագործելով մեդիա գործիքներ», – ասել է Մասկը՝ պատասխանելով Twitter-ի օգտատերերից մեկի հարցին մշակման փուլում գտնվող գործիքի մասին, որն այժմ կոչվում է «Հոդվածներ»՝ «Ծանոթագրություններ»-ի փոխարեն:

«Եթե ցանկանաք, դուք կկարողանաք գիրք հրատարակել Twitter-ում,- խոստացել է Մասկը՝ խոսելով նոր գործառույթի մասին, որն էլ ավելի կընդլայնի հարթակում բովանդակություն տեղադրելու հնարավորությունները։

Իլոն Մասկի սեփականության իրավունքին անցնելուց հետո Twitter-ը սկսեց դուրս գալ միկրոբլոգների ծառայության շրջանակներից։ Twitter Blue-ի բաժանորդներն արդեն կարող են հրապարակել 10,000 նիշ թվիթներ, ինչը զգալիորեն գերազանցում է 280 նիշի սահմանաչափը ոչ բաժանորդների համար: Եվ թվում է, որ հոդվածների նոր գործառույթը թույլ կտա օգտատերերին ավելի երկար թվիթներ տեղադրել:

Twitter-ի թրաֆիկը զգալիորեն նվազել է մրցակից Meta-ի Threads սոցիալական հարթակի գործարկումից հետո: Հիմա Twitter-ի գործադիր տնօրեն Լինդա Յակկարինոն և թիմը փորձում են հակազդել Threads-ին և Substack-ին լսարանի համար պայքարում՝ օգտատերերին առաջարկելով նոր հնարավորություններ և խրախուսելով բովանդակություն ստեղծողներին գումարով: