Հուլիսի 8-11-ը ԱՄՆ-ում առցանց վաճառքները հասել են 24.1 միլիարդ դոլարի, գերազանցելով Adobe Analytics-ի կանխատեսումները։
Վաճառքներն աճել են 30.3%-ով՝ կանխատեսված 28.4%-ի փոխարեն։ Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել էր 14.2 միլիարդ դոլար։
Վաճառքների 53.2%-ը կատարվել է բջջային սարքերով։ Զեղչերը հասել են մինչև 24%, հատկապես հագուստի և էլեկտրոնիկայի ոլորտներում։ Amazon-ը Prime Day ակցիան երկարացրել է մինչև 96 ժամ՝ խթանելով վաճառքները։
Նկատենք, որ այս աճը գրանցվել է տնտեսական անորոշության և ԱՄՆ առևտրային լարվածությունների ֆոնին։
Աղբյուրը՝ Reuters
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utiliyouze the functionality of this website.